Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվում է ՌԴ-ում

15:44 14 Սեպ 2018
Դիտումներ 128
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվում է ՌԴ-ում

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱՊՀ երկրների փոխվարչապետների հետ այցելել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքում գտնվող «Հայաստան» տաղավար. տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի և ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչի ուղեկցությամբ ԱՊՀ երկրների փոխվարչապետները շրջայց են կատարել «Հայաստան» տաղավարում, ծանոթացել հայկական արտադրության և Հայաստանի մասին պատմող ցուցանմուշներին: Փոխվարչապետներին ներկայացվել է, որ 2004 թվականից ցուցասրահ-համալիրի տարածքում գործող Հայաստանի առևտրացուցահանդեսային կենտրոնում անցկացվում են թեմատիկ միջոցառումներ՝ կապված նշանակալի իրադարձությունների, հայկական տոների հետ:

Ըստ պատասխանատուների՝ այս տաղավարում պարբերաբար անցկացվում են միջոցառումներ, որոնց շրջանակում ներկայացվում է Հայաստանի տնտեսությունը, մշակույթը, պատմությունը: Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցելու է ԱՊՀ տնտեսական խորհրդի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերին:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 758
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 791
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 804
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1456
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 822
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 962
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1015
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 780
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ