«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»-ը կլուծարվի

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով վարչապետի աշխատակազմին պահուստային ֆոնդից հատկացնել 33 միլիոն 292 հազար դրամ։
Ըստ որոշման նախագծի՝ գումարն անհրաժեշտ է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար, գումարը ներառում է աշխատավարձ և այլ վճարումներ՝ վերջնահաշվարկ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվով սահմանված ծանուցման ժամկետների խախտման հետևանքով վճարվելիք տույժ:
Հիշեցնենք, որ հիմնադրամի ղեկավարը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն էր, հոգաբարձուների խորհրդի անդամներից էր ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը։
17:30 28 Դեկ 2018
16:45 28 Դեկ 2018