Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հոկտեմբերի 21-ին՝ արտահերթ ընտրություններ համայնքներում

15:11 14 Սեպ 2018
Դիտումներ 35
Հոկտեմբերի 21-ին՝ արտահերթ ընտրություններ համայնքներում

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց մի քանի համայնքներում հոկտեմբերի 21-ին արտահերթ ընտրություններ անցկացնել։

Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: 2018 թվականի օգոստոսի 10-ին Սամվել Վարդանյանը առողջական վիճակի վատթարացման և բուժման անհրաժեշտության հիմնավորմամբ հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն:

«Հաայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 122-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները:»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2017 թվականի հուլիսի 11-ի №295-Ա որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2018 թվականի հոկտեմբերի 21-ը: Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը:

Արմավիրի մարզի Խանջյան համայնքի ղեկավար Սամվել Ավագյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Սամվել Ավագյանը 2018 թվականի օգոստոսի 9-ին մահացել է: ՀՀ Արմավիրի մարզի Խանջյան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է հոկտեմբերի 21-ը:

Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավար Սուրեն Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Սուրեն Հարությունյանը 2018 թվականի օգոստոսի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ՀՀ Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է 2018 թվականի հոկտեմբերի 21-ը:

Լոռու մարզի Սարահարթ համայնքի ղեկավար Վասիլ Փիլոյանը համայնքի ղեկավար էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Վասիլ Փիլոյանը 2018 թվականի օգոստոսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

ՀՀ Լոռու մարզի Սարահարթ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է հոկտեմբերի 21-ը:

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ավագանու թվով 3 անդամները ընտրվել են 2018 թվականի հունիսի 24-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում: Ավագանու անդամ Ռուզաննա Խուդոյանը առողջական վիճակի վատթարացմամբ հիմնավորված 2018 թվականի հուլիսի 26-ին հրաժարական է ներկայացրել:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 30-ին Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ավագանին կազմել է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու արձանագրություն: Այդ հանգամանքով պայմանավորված, անհնարին է դարձել Մեծաձոր համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 5 անդամից մնացել են երկուսը: Ս.թ. հուլիսի 30-ին ավագանու մնացած անդամները կազմել են Մեծաձոր համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ արձանագրություն: Վերոնշյալ արձանագրությունները Արագածոտնի մարզպետի միջոցով ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է հոկտեմբերի 21-ը այդ օրը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կառավարության նիստը. ուղիղ
11:10 ԱՅՍՕՐ
Դիտումներ 45
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 20-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 63
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. սեպտեմբերի 19
19:00 19 Սեպ 2018
Դիտումներ 83
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ