Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կառավարությունը հաստատեց երկրորդ երեխայի և մեկից ավելի երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը

14:30 14 Սեպ 2018
Դիտումներ 86
Կառավարությունը հաստատեց երկրորդ երեխայի և մեկից ավելի երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հեղինակած նախագիծը, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը եռապատկվեց՝ հիսուն հազար դրամից դառնալով 150 հազար դրամ։

Փոփոխություններ են նախատեսվում նաև մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում միանվագ գումարի չափում։

Նախագիծը ներկայացնող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ, գործող կարգի համաձայն, երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը 50 հազար դրամ է, այժմ առաջարկում են այն եռապատկել՝ դարձնելով 150 հազար դրամ։

Նախարարի դիտարկմամբ՝ երկրորդ երեխայի ծնունդը պետության համար ռազմավարական նշանակություն ունի։

Մ. Թանդիլյանը հիշեցրեց, որ նախորդ նիստին քննարկման ժամանակ առաջարկ հնչեց, որպեսզի մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում այլ կարգավորումներ լինեն, այդ առաջարկը ներառել են և մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում յուրաքանչյուր երեխայի համար միանվագ չափը կսահմանվի յուրաքանչոյւր երեխայի կարգաթվին համարժեք գումարով։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Վանո Սիրադեղյան. «Ազգին չկպչենք»
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 972
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանոյի նամակը Վազգենին
20:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 293
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 13
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 28
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
«ՀԺ»․ Միաձայն
09:48 ԱՅՍՕՐ
Դիտումներ 16
Պատմության այս օրը. նոյեմբերի 13
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 165
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 32
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ