Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Վալերի Օսիպյան. «Ասֆալտին փռելով կամ պատին դեմ տալով» հաճույք չենք ստանում

14:00 14 Սեպ 2018
Դիտումներ 138
Վալերի Օսիպյան.  «Ասֆալտին փռելով կամ պատին դեմ տալով» հաճույք չենք ստանում

Վարչապետի ցանկացած հանձնարարական անհապաղ կատարվում է և դրա մասին զեկուցվում է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ոստիկանությունը հապաղել և 2 ժամ ուշ կատարել «օլիգարխներին և թիկնապահներին ասֆալտին փռելու» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգը։

Նա շեշտեց, որ ռեյդերը նոր չեն, ոստիկանությունը մշտապես ստանում է օպերատիվ տեղեկություններ և իրականացնում է ստուգումներ:

Օսիպյանը վստահեցրեց՝ ռեյդերն իրականացվում է միմիայն պայմանավորված տվյալ անձանց մոտ զենքի առկայության մասին տեղեկության պարագայում, իսկ ոստիկանները նրանց «ասֆալտին փռելով» հաճույք չեն ստանում:

Դիտարկմանը, թե «օլիգարխների թիկնապահներին ասֆալտին փռելու» տեսարանները արդյոք շոուներ չե՞ն, նա նախ շեշտեց, որ տեսանյութերը մեծամասամբ հրապարակում են ոչ թե իրենք, այլ լրատվամիջոցները կամ քաղաքացիները, ապա հավաստիացրեց, որ որևէ շոու չկա. «Ես իմ գործունեության ընթացքում շոուներով չեմ զբաղվել առաջնորդվել եմ օրենքով։ Իսկ ովքեր շոուներ են անում, փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա, ապա վստահեցնում եմ, որ ոստիկանությունը երբեք այսպես չի աշխատել, ինչպես հիմա»։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 61
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Հայաստանում մեկնարկեց լռության օրը
09:00 22 Սեպ 2018
Դիտումներ 74
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 22-ն է
08:00 22 Սեպ 2018
Դիտումներ 59
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ