Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Գործադիրն առաջարկում է խստացնել ապօրինի ծառահատման համար սահմանված պատիժները

13:20 14 Սեպ 2018
Դիտումներ 95
Գործադիրն առաջարկում է խստացնել ապօրինի ծառահատման համար սահմանված պատիժները

ՀՀ կառավարությունն առաջարկում է խստացնել ապօրինի ծառահատման համար սահմանված պատիժները:

Սեպտեմբերի 14-ին կառավարության հերթական նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ այդպիսի օրենքի նախագծով է հանդես եկել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատում) 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը, մասնավորապես՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքը փոխարինել ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»,- նշեց Հովհաննիսյանը:
Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք առաջարկում են ազատազրկումը ներառելուն զուգահեռ պահպանել նաև կալանք պատժատեսակը:

Կառավարությունը նախագիծը ընդունեց, բայց Նաիրա Զոհրաբյանին առաջարկեց ձեռնպահ մնալ նախագծի վերաբերյալ հետագա քայլերից, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա ԱԺ ներկայացնել համալիր նախագիծ:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կոնֆուցիոսի կյանքի դասերը
20:00 16 Նմբ 2018
Դիտումներ 318
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 16
19:15 16 Նմբ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մեկնարկել է Հեռախոսամարաթոն-2018-ը
15:07 16 Նմբ 2018
Դիտումներ 22
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 16
09:30 16 Նմբ 2018
Դիտումներ 240
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 16-ն է
08:00 16 Նմբ 2018
Դիտումներ 50
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ