Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Ոստիկանություն. Իրավիճակը փոխվում է, ՃՏՊ-ների, դրանց հետևանքով գրանցված զոհերի ու վիրավորների թիվը նվազել է

12:15 14 Սեպ 2018
Դիտումներ 78
Ոստիկանություն. Իրավիճակը փոխվում է, ՃՏՊ-ների, դրանց հետևանքով գրանցված զոհերի ու վիրավորների թիվը նվազել է

Ճանապարհային ոստիկանությունը ձեռնարկում է բոլոր միջոցները երթևեկության կառավարումը բարելավելու ու մասնակիցների անվտանգությունն ապահովու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

«Հանրապետության մայրաքաղաքում ու մարզերում պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայությունները, անհանդուժողականությունը օրինազանց ու համաքաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդների հանդեպ, օրինախախտների ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխելը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար անվերապահորեն կազմվող վարչական արձանագրությունները և այլն դրա վկայությունն են:

Ուրախալի է, որ ճանապարհային ոստիկանությունն ունի հասարակության աջակցությունը. հանրային կարծիքը հավանություն է տալիս այս գործողություններին, իսկ քաղաքացիները հաճախ այս կամ այն կերպ օժանդակում են ոստիկաններին, որ լիարժեք իրականացնեն իրենց գործառույթները:

Ու կարծես իրավիճակը փոխվում է:

Մասնավորապես, սեպտեմբերի 1-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում գրանցվել է 136 ճանապարհատրանսպորտային պատահար` անցյալ տարվա նույն շրջանում գրանցված 143-ից 7-ով պակաս:

Նվազել է նաև զոհերի ու վիրավորների թիվը, համապատասխանաբար` 6-ով ու 12-ով. անցյալ տարվա այս հատվածում ճանապարհներին զոհվել է 15 մարդ, այս տարի` 9-ը, վիրավորվել է 193-ը, այս տարի` 181 մարդ:

Ճանապարհային ոստիկանությունն անում է ամեն ինչ այս դրական դինամիկան պահպանելու համար և ակնկալում է հանրության աջակցությունը. ճանապարհային երթևեկության անվտանգությունը հնարավոր է լիարժեք ապահովել միայն բոլորիս կամքի ու ջանքերի համատեղումով»:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 757
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 790
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 803
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1454
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 821
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 961
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1014
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 779
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ