Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Արփինե Հովհաննիսյանի և Դավիթ Հարությունյանի դեմ քրեական գործ կհարուցվի

12:00 14 Սեպ 2018
Դիտումներ 313
Արփինե Հովհաննիսյանի և Դավիթ Հարությունյանի դեմ քրեական գործ կհարուցվի

Արդարադատության նախկին նախարարներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Քրեակատարողական նախկին պետ Արթուր Օսիկյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաններ հնարավոր է պատասխանատվության ենթարկվեն: Փաստաբան Հայարփի Սարգսյանի բողոքը երեկ բավարարվեց Վերաքննիչ քրեական դատարանում:

«Վերաքննիչ բողոքիս բավարարումը նշանակում է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաններ՝ այդ թվում Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Արթուր Օսիկյանը, Դատապարտյալների հիվանդանոցի նախկին պետը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը և «Էրեբունի» ԲԿ-ի մի խումբ բուժաշխատողներ հավանական է պատասխանատվության ենթարկվեն: Այս բոլոր իրավասու անձիք, ովքեր պարտավոր էին իրենց գործունեության շրջանակներում ամեն ինչ անել, որ մարդը չխոշտանգվի, ովքեր անտեսել էին իմ կողմից ներկայացված բոլոր դիմում-պահանջները, այսօր այս ամբողջի վերաբերյալ կհարուցվի քրեական գործ և կիրականացվեն համապատասխան դատավարական գործողություններ»,- հայտարարեց փաստաբանը:

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանը, ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ՝ ոստիկանական պատնեշից այն կողմ, անհայտ անձի կողմից արձակված կրակոցներից վիրավորվել էր ազդրի, ոտքի և ծնկի մի քանի հատվածներում: Նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը շուրջ 2 տարի բարձրաձայնել է, որ իր պաշտպանյալն ունի բժշկական միջամտության կարիք, սակայն թե՛ Արդարադատության նախարարությունը և թե՛ Քրեակատարողական հիմնարկը խնդրի լուծման համար որևէ քայլ չեն ձեռնարկել.

«Դեռ 2 տարի առաջ՝ առանց կալանավորման որոշման Հովհաննեսին «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ առանց բուժելու նրա վիրավոր ոտքը: Ես բազմիցս դիմել եմ պատկան մարմիններին, ներկայացրել համապատասխան բժշկական փաստաթղթեր, սակայն որևէ ընթացք չի տրվել իմ բարձրաձայնած խնդրին. փաստացի, նրանք անգործություն են դրսևորել: Այս մասին ես բողոք էի ներկայացրել Գլխավոր դատախազին, սակայն Դատախազությունը, շրջանցելով Քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածը, ոչ մի հստակ որոշում չէր կայացրել, այլ ընդամենը ինչ-որ մի գրությունով էր պատասխանել»,- Forrights-ի հետ զրույցում մանրամասնեց Հայարփի Սարգսյանը:

Փաստաբանը նշեց, որ Հովհաննեսի առողջական վիճակն օր օրի վատանում էր, ուստի հարկավոր էր խնդրին արագ լուծում տալ: Գլխավոր դատախազի «անգործությունը» բողոքարկելու համար վերջինս դիմել էր Առաջին ատյանի դատարան, սակայն, դատարանը, «անտեսելով այն փաստերը, որ տեղի է ունեցել հանցագործություն», հետ է ուղարկել փաստաթղթերը: Ինչպես պարզաբանեց Հայարփի Սարգսյանը, այս մասին ինքը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան, որի դատավոր Արսեն Նիկողոսյան այն այսօր բավարարեց:

Ամիսներ առաջ՝ հունիսի 15-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Արշակ Վարդանյանը փոխեց շուրջ 2 տարի անազատության մեջ գտնվող Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը 1000000 դրամ գրավի դիմաց: Ազատ արձակվելուց օրեր անց, Հարությունյանը լուրջ վիրահատության ենթարկվեց: Այսօր նա ժամանակ առ ժամանակ ստացիոնար բուժում է ստանում և պատրաստվում երկրորդ անգամ վիրահատվել։

 

Ամբողջական՝ սկզբնաղբյուր forrights.am կայքում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 758
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 791
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 804
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1456
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 822
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 962
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1015
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 780
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ