Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժամանակ». Լևոն Զուրաբյան․ Սերժ Սարգսյանը կարող է բացել ոճրագործության խոհանոցը

10:55 14 Սեպ 2018
Դիտումներ 114
«Ժամանակ». Լևոն Զուրաբյան․ Սերժ Սարգսյանը կարող է բացել ոճրագործության խոհանոցը

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

ԱԱԾ և ՀՔԾ պետերը որոշ դրվագներ հրապարակեցին Մարտի 1-ին առնչ­վող, որոնք նորություն էին, դուք էլ եք առաջին անգամ լսում: Օրինակ՝ ՀՔԾ պետն ասել է այն մասին, որ զինծառայող Տիգրան Աբգարյանին սպանել է դիպուկահարը:

ՀԱԿ-ն այդ մասին հայտա­րարել է 2009թ., այդ դա ուրիշ բան է, որ արդեն ՀՔԾ պետն է այդ մասին հայտարարում... ՀՔԾ-ն և ԱԱԾ-ն նվիրված են Մարտի 1-ի բացահայտման գործին...

Պաշտպանության նա­խարարը վերահաստատել է, որ բանակը ներգրավված է եղել, բայց շտաբի պետն ասում է՝ բանակը կրակելու հրաման չի ունեցել, կրակելու հրաման ունեցել են առանձին զինծառայողներ: Ըստ Ձեզ՝ դա ինչպե՞ս է ստացվել:

Այդ հարցի վերաբերյալ ամենալավ ցուցմունքը տվել է Ռոբերտ Քոչարյանը: Եվ այդ ցուցմունքից Լ. Տեր-Պետրոսյանը 2008թ մայիսի 2-ի իր ելույթում մեջբերում է արել` որևէ բառ չփոխելով: Բառա­ցի չեմ կարող ասել, բայց բո­վանդակությունը հետևյալն է, որ Ռ. Քոչարյաnn ասել է. ու­նենք 8 վիրավոր ոստիկան­ներից, մեր ոստիկանությունը զինված չէր, և այն պարա­գայում, երբ ոստիկանները վիրավորվեցին, մենք ստիպ­ված զինված բանակը բերե­ցինք պաշտպանելու այդ ու­ժերին, որովհետև տեսանք, որ ցուցարարները կրակում էին: Անկախ նրանից, որ սուտ է այն, թե ցուցարարները կրակել են, և Տիգրան Աբգարյանի գործը դա բացահայտելու է, անկախ այդ հանգա­մանքից, Ռ. Քոչարյանը վկա­յել է, որ անզեն ոստիկանու­թյանը օգնություն ցուցաբե­րելու համար նա ներգրավել է բանակին... Ֆեյսբուքյան փաստագրում խմբում ներ­կայացված է Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը, որտեղ նա բա­ցատրում է Քոչարյանի ստե­րը, և թե ինչպես է նա բանա­կին ներքաշել ներքաղաքա­կան գործընթացի մեջ: ՀՔԾ պետին խորհուրդ եմ տալիս օգտվել այդ դրվագից, որը ուղղակի ցուցմունք է Ռ. Քո­չարյանի կողմից և հաստա­տում է իրենց մեղադրանքը:

Երևի ՀՔԾ պետը արդեն հանդիպել է այդ փաստագ­րումին, դրա համար է ասում, որ անհրաժեշտու­թյուն կա հարցաքննելու առաջին և երրորդ նախա­գահներին:

Նա ասաց, որ եթե նման անհրաժեշտություն լինի, կհարցաքննեն: Օրինակ՝ Ս. Սարգսյանի դեպքում ես հաս­կանում եմ, թե ինչու նրան պետք է հարցաքննեն. նա եղել է իշխանության խոհանո­ցում, կարող է շատ կարևոր ինֆորմացիա տալ հրամանա­տարական այս շղթայի և ներգրավված պետական մի­ավորումների, պետական ինստիտուտների նԵրկայացուցիչների մասին: Լ. Տեր-Պետրոսյանը եղել է ընդամենը ցուցարարներից մեկը:

Ընդդիմության լիդերը:

Ճիշտ է, նաև այդ առումով կարելի է ասել՝ գլխավոր ցու­ցարարը, բայց եղել է ցուցա­րար, ոչ ավելին: Մարտի 1-ին նա տեսել է ոչ ավելին, քան այլ ականատեսները, այն մար­դիկ, որոնք եղել են Ազատության հրապարակում, և չգի­տեմ, թե ինչ առումով հար­ցաքննության կարիք կարող է լինել: Բայց ասեմ՝ ես չեմ կա­րող հիմա քննության գործե­րին խառնվել, միայն կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը կարող է բացել ոճրագործու­թյան խոհանոցը, և քննու­թյան համար գլխավորապես կարևոր է ոճրագործության խոհանոցը, սա է, որ ի հայտ է բերելու Մարտի 1-ի ամբողջ ոճրագործներին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կոնֆուցիոսի կյանքի դասերը
20:00 16 Նմբ 2018
Դիտումներ 318
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 16
19:15 16 Նմբ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մեկնարկել է Հեռախոսամարաթոն-2018-ը
15:07 16 Նմբ 2018
Դիտումներ 22
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 16
09:30 16 Նմբ 2018
Դիտումներ 240
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 16-ն է
08:00 16 Նմբ 2018
Դիտումներ 50
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ