Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Հրապարակ». Մանե Թանդիլյան․ Պետք է չունենանք թոշակառու, ով նվազագույն զամբյուղից ցածր եկամուտ կունենա

10:40 14 Սեպ 2018
Դիտումներ 108
«Հրապարակ». Մանե Թանդիլյան․ Պետք է չունենանք թոշակառու, ով նվազագույն զամբյուղից ցածր եկամուտ կունենա

Զրուցել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալա­կան հարցերի նախարար, «Լուսավոր Հայաստան» կուսակ­ցության անդամ Մանե Թանդիլյանի հետ։

- Քաղաքացու սոցիալական վի­ճակի բարելավման ուղղությամբ ձեր նախարարությունը և Դուք ի՞նչ ջանքեր եք գործադրում: Օրինակ, «ամենապրիմիտիվ» արդյունքը, որ կարող է լինել, թոշակների, նպաս­տների ավելացումն է:

- Ինձ դուր չի գալիս Ձեր ձևակերպումը՝ պրիմիտիվ, դա շատ դժվար որոշում է, որովհետև դրա տակ կանգնած են բազմաթիվ օպտիմալացման աշխատանքներ, բազմաթիվ վերաբաշխումներ և մոտեցումներ՝ ապագային միտված: Այսինքն՝ բարձ­րացումը որ այդքան հեշտ լիներ, հավանաբար, դա ավելի շուտ կա­նեին: Ինձ համար սկզբունքային է, որ երկրում պարենային զամբյուղից ցածր եկամուտ ունեցող քաղաքացի չլինի: Եվ մենք վստահ լինենք, որ մեզ մոտ յուրաքանչյուր քաղաքացի կա­րող է գոնե սննդի հարցերը լուծել իր համար: Եվ այս առումով հենց դրան միտված է լինելու մոտակա նախա­ձեռնությունը, որ ունենք: Նաև մենք շատ հետևողական ենք երեխաների առնչությամբ վարվող քաղաքակա­նության մեջ առ այն, որ երեխաները պետք է լինեն պաշտպանված մեր երկրում՝ անկախ կարգավիճակից:

- Եթե կարճ ձևակերպենք, 2019 թվականի բյուջեում կնախատեսվի՞ թոշակների, նպաստների բարձրա­ցում:

- Հենց զուտ նպաստի համակարգի վերանայման արդյունքում հնարավոր են նման փոփոխություն­ներ, բայց պետք է ասեմ, որ նպաս­տի համակարգն այսօր անբարվոք վիճակում է գտնվում և տոտալ վե­րափոխման կարիք ունի: Եվ դրա արդյունքում, բնականաբար, միջոց­ների վերաբաշխում տեղի կունենա, հետևաբար՝ նոր բարձրացումներ: Ինչ վերաբերում է թոշակներին, որի մասին շատ է խոսվում, մենք նվա­զագույնի սահմանում ենք նախա­ձեռնում սահմանել, որի արդյունքում պետք է չունենանք թոշակառու, ով որ պարենային աղքատության նվա­զագույն զամբյուղից ցածր եկամուտ կունենա: Դա կոչվում է ծերության նպաստ, որն այս պահին 16 հազար դրամ է, և մենք նախատեսում ենք դարձնել 25 հազար 500 դրամ: Այս պահին դա է մեր քննարկման առար­կան:

- Բյուջեն թույլ կտա՞ դա անել:

- Բյուջեն թույլ կտա, նաև վերա­բաշխումներ կլինեն:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կառավարության նիստը. ուղիղ
11:10 ԱՅՍՕՐ
Դիտումներ 44
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 20-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. սեպտեմբերի 19
19:00 19 Սեպ 2018
Դիտումներ 83
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ