Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ՄԱՄՈՒԼ

«ՀԺ»․ Ասում են՝ Յուրան ղալմաղալ ա արել

10:48 14 Սեպ 2018
Դիտումներ 178
«ՀԺ»․ Ասում են՝ Յուրան ղալմաղալ ա արել

ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ 2016 թվականի հուլիսի 30-ին սպանված 30-ամյա ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, նախօրեին աղմկոտ հայտա­րարության է արել դատա­րանում՝ նշելով, որ որդուն ոչ թե «Սասնա ծռեր» խմ­բի անդամներն են սպանել, այլ՝ ոստիկանները: Ըստ դատաբժշկական փոր­ձաքննության՝ Յուրի Տեփանոսյանի մահը վրա է հասել ողնուղեղի դի­ֆուզ վնասվածքային ախտահա­րումից ողնաշարի պարանոցային հատվածի և գանգի դիմային հատ­վածի համակցված հրազենային, գնդակային, կույր վիրավորում ստանալու հետևանքով, որն էլ գտն­վում է ուղղակի պատճառական կա­պի մեջ մահվան հետ: Հատկանշա­կան է, որ բացի հրազենային վիրա­վորումից, Յուրի Տեփանոսյանի մարմնի վրա հայտնաբերվել է նաև սալջարդ, որը ևս պատճառվել է կենդանության օրոք մահվանից անմիջապես առաջ սուր եզր ունե­ցող կույր առարկայով: Այս վնասվածքն առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չի պարունակել։

Վահրամ Տեփանոսյանը երեկ մեր զրույցում պնդեց իր այն հայ­տարարությունը, որ որդուն ոստի­կաններ են սպանել:

- Պարոն Տեփանոսյան, դուք երեկ հայտարարեցիք, որ ձեր որ­դուն ոստիկաններ են սպանել, պն­դո՞ւմ եք ձեր հայտարարությունը:

- Միանշանակ այո:

- Նախաքննական մարմնին ավելի վաղ հայտնե՞լ եք այս մասին:

- Ոչ, դրա հերթն էլ կհասնի, մի անհանգստացեք:

- Ինչո՞ւ չեք հայտնել, ձեզ ստիպե՞լ են լռել:

- Երկու տարի է ղեկավարությու­նը չէր փոխվել, լրիվ ուրիշ վիճակ էր, հիմա ղեկավարությունը փոխվել է, պետությունն եկել է այն վիճակին... արդեն բոլոր քարտերը ջրի երես են դուրս եկել, «Սասնա ծռերին» բաց են թողել, ո՞ր մի հանցագործին են բաց թողնում:

- Օրինակ, ձեր որդու սպանու­թյան մեջ մեղադրվողն ազատ չի՞ արձակվել:

- Ախր իմ տղան ըտեղ սպանող չկա, իմ տղու հաշվով ոչ մեկը չի նս­տելու, դա միանշանակ ասում եմ ու կասեմ, որ անմեղ մարդ չդատվի: Էդ Սմբատ Բարսեղյան-բան, տենց մարդիկ չկան, լրիվ ուրիշ այլ մար­դիկ են, որովհետև իմ ապացույցնե­րը, ժողովրդի ապացույցները ցույց են տալիս, որ դա լրիվ տենց չի: Դա­տարանը կորոշի, դատարանում ելույթ կունենամ, նոր էքսպերտիզա պիտի բացեն, ինչ թուղթ կա՝ դա­տավորին պիտի ասենք՝ լրիվ ճղի թափի, բոլորը շինծու է, շինծու, նման բան չկա:

- Դուք պնդում եք, որ ձեր որդուն Սմբատ Բարսեղյանը չի՞ սպանել:

- Ոչ, միանշանակ ոչ, ես իմ գլ­խով, կյանքով պատասխան կտամ, տենց բան չկա, դա մտքիցդ հանի: Մնացածը դատը կլինի, դատարա­նում կիմանաս:

- Պարոն Տեփանոսյան, այսինքն՝ դուք մինչ հեղափոխաթյունը վստահություն չունեի՞ք, որ ոստիկանների վերաբերյալ ձեր հայտարարությա­նը ընթացք կտրվի:

- Այն ժամանակ ուրիշ ոստիկան­ներ էին, հիմա ուրիշ ոստիկաններ:

- Ըստ էության, նույն ոստիկան­ներն էլ շարունակում են ծառայել:

- Կարող ա՞ ելույթ ունենային ու ասեին, որ մեր ոստիկանները Յուրի Տեփանոսյանին խփել են: Օրը ցերեկով 18 հազար միլիցու մեջ տղուս խփեն գլխից ոչ մեկը չտեսնի՞, տեսնողներ չեն կարող չլինել, երևի վա­խեցել են ու հիմա չեն գալիս, խղճի խայթ չունեն, որ գան ասեն՝ հա ախ­պեր ջան, էս ոստիկանն ա խփել, ու­րեմն վախեցրել են, որ նրանք էլ չեն գալիս ելույթ ունենում:

- Ովքե՞ր են վախեցրել «վկանե­րին», ձեզ հայտնի՞ է։

- Ոչ, դե դատարանը կորոշի: ԱԱԾ-ն, նոր ոստիկանապետը լավ կաշխատեն, գործը կբացվի, բոլորս էլ կիմանանք:

- Նոր ոստիկանապետը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդառվել էր:

- Եթե իրենց պետք լիներ զոհ տալու, Յուրոյին չէին խփի, կխփեին պալկովնիկ, կխփեին գեներալ, իմ տղես էլ ավտոյի մեջ, ի՞նչ իմացան Յուրոն ավտոյի մեջ որ մասն ա նս­տած, պլյոնկեքը մուգ 100 տոկոսա­նոց: Ավտոն էլ կա, կարող եմ բերեմ ապացուցեն:

- Ձեզ հայտնի՞ է, այդ օրը ձեր որ­դին մյուս ոստիկանների հետ խն­դիրներ ունեցե՞լ է, թե՞ ոչ:

- Ասում են, որ Յուրան ղալմաղալ ա արել ժողովրդին ծեծելու-չծեծելու համար, հետո իրեն ասել են՝ գնա նստի ավտոն, ղալմաղալ մի արա, տենց են ասում, մեղք չեմ առնում: Էդ հեռավորության վրա որ շառ են անում Սմբատ Բարսեղյանի վրա, հենց հիմա ավտոն բերեմ, Սմբատ Բարսեղյանին էլ հանեմ կռիշը, ասեմ քեզ ավտոմատ եմ տալիս, դե խփի մեջը նստած մարդուն: Չի երևում մեջը, ոչ մի բան չի երևում, հիմա դու տեսնո՞ւմ ես՝ ես որտեղ եմ կանգ­նած, որտեղից եմ խոսում: Ի՞նչ իմա­ցան որտեղ էր նստած, հետո տղաս ավտոն չէր քշում, տեղը փոխել էր, ու­րիշ տեղ էր նստել, մեծ հարցեր կան, էդ դատարանում կորոշվի: Ես մեղք չեմ առնում, շառ անելն աշխարհի ամենավատ բանն ա, ոնց որ եկեղեցի քանդելը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանո Սիրադեղյան. «Ազգին չկպչենք»
21:00 13 Նմբ 2018
Դիտումներ 1007
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանոյի նամակը Վազգենին
20:00 13 Նմբ 2018
Դիտումներ 294
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 13
19:15 13 Նմբ 2018
Դիտումներ 29
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ