Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժամանակ». «Նաիրիտ»-ում շատ բարդ իրավիճակ է

10:25 14 Սեպ 2018
Դիտումներ 91
«Ժամանակ». «Նաիրիտ»-ում շատ բարդ իրավիճակ է

«Ժամանակ»-ի զրուցակիցն է «Նաի­րիտ» գործարանի նախկին տնօրեն, հա­մակարգող խմբի անդամ Կարեն Իսրայելյանը:

- Այսօր Աշոտ Գրիգորյանը տեռա­նյութ է հրապարակել, որտեղ խոսում է գործարանում իրենց կատարած աշխատանքի ու տպավորություննե­րի մասին: Այս մասով ի՞նչ կասեք:

- Աշոտ Գրիգորյանը ներդրումների նախարարության հետ ունի կնքված համաձայնագիր, որով ինքը պետք է «Նաիրիտ»-ում կատարի վերականգնողական աշխատանքներ, փորձագիտական աշ­խատանքներ իր միջոցներով: Այսինքն՝ որպեսզի ներդրողների խումբը հասկա­նա՝ իրականում գործարանում կարող է ներդրում կատարել, թե ոչ, պետք է կա­րողանա հասկանալ «Նաիրիտ»-ի այսօր­վա իրական վիճակը: «Նաիրիտ»-ում շուրջ երկու տարի է՝ գնում է սնանկու­թյան գործընթաց, ու այս երկու տարվա ընթացքում գործարանի մեծ թվով գույք է օտարվել: Փորձագիտական խմբի իմաս­տը այն է, որ մենք ինքներս համոզվենք՝ հնարավո՞ր է «Նաիրիտ»-ը վերականգ­նել, թե՞ ոչ: Եթե փորձագիտական խմբի եզրակացությունը լինի դրական, ապա խումբը կներկայացնի, թե գումարային առումով ինչքան է անհրաժեշտ լինելու գործարանի վերագործարկման համար: «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը՝ Աշոտ Գրիգորյանի ղեկավարությամբ փորձագիտական խմբի դրական եզրակացության դեպ­քում պետք է կառավարության հետ բա­նակցությունների նստի՝ «Նաիրիտ»-ի վերջնական վերաթողարկման համար:

- Հնարավո՞ր է փորձագիտական խմբի եզրակացությունը բացասա­կան լինի, այդ դեպքում ի՞նչ է լինելու:

- Եթե «Նաիրիտ»-ում վիճակը եղավ այնպես, որ հնարավոր չէ ոչինչ վերա­կանգնել, չեմ կարող ասել՝ Աշոտ Գրիգորյանն ինչ միջոցներով կվերականգնի: Բայց ես տեղյակ լինելով «Նաիրիտ»-ի այ­սօրվա տեխնիկական վիճակից՝ կար­ծում եմ, որ շատ հանգիստ կարելի է վե­րականգնել գործարանը, եղած 100 մլն-ին ընդամենը կարող է ավելանալ 10-20 մլն դոլար: Այսինքն՝ 120 մլն դոլարով «Նաիրիտ»-ը շատ հանգիստ կարելի է վերականգնել: Դա ոչ միայն իմ տեսա­կետն է, այլև բոլոր մասնագետների, ով­քեր այսօր աշխատում են փորձագիտա­կան խմբում:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 763
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 792
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 805
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1458
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 823
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 963
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1016
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 781
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ