Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
FACEBOOK

Հրանուշ Խառատյանը՝ Արփինե Հովհաննիսյանի մասին

10:30 14 Սեպ 2018
Դիտումներ 2912
Հրանուշ Խառատյանը՝ Արփինե Հովհաննիսյանի մասին

Կապույտ աչքերով սույն գեղեցիկ, երիտասարդ տիկինը, ով հասցրել է Արդարադատության նախարար լինել, մեղսակից դառնալ Արթուր Սարգսյանի մահվանը, հովանավորել քրեակատարողական հիմնարկների տխուր իրականությունը, լռեցնող սառը հայացքով սառեցնել մարդու իրավունքների դեմ տասնյակ ոտնահարումների մասին խոսակցությունը, իրավաբան լինելով՝ թույլ է տվել Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած իր հարազատ ՀՀԿ-ի կողմից քաղաքականության մենաշնորհայնացումը և իշխանության թևերի միջև մեծ անջրպետի առաջացումը հաստատող քաոտիկ, խճճված Սահմանադրությունը, մայիսի 1-ին և 8-ին շատ ցինիկ և հեգնանքով քննադատում էր ժողովրդական շարժումը՝ որպես սեփական տեղաշարժման կոմֆորտին խոչընդոտող անհեթեթ երևույթ, հիմա լուրջ անհանգստացած է գործադիր իշխանության կողմից Հայաստանում կոռուպցիան վերացնելու գործնական ընթացքից և իր անձի հանդեպ հիացմունքի ու հաճոյախոսությունների նվազումը դիտարկում է որպես ատելության խոսքի աննախադեպ բռնկում: Հնարավոր է, որ իմ այս փոքրիկ գրառումը ևս նրա ընկալմամբ «ատելության խոսքի բռնկում»: 

Տխուր է, իհարկե, որ գեղեցիկ կապտաչ տիկինը այդպես էլ Հայաստանում չզգաց, չտեսավ ՀՀԿ-ի ձևավորոած իշխանությունների կողմից Հայաստանի հասարակության նկատմամբ տածած անհատակ ատելության և նվաստացուցիչ արհամարհանքի այն մեծ ծավալը, որը հասարակության բացարձակ մեծամասնությանը օտարել էր ինքնահռչակ «քաղաքական էլիտայից»: Վերջինիս գլխավոր մտահոգությունը ինքնավերարտադրությունն էր, և «ժողովուրդ» բառը դրան խանգարելու հավակնություն ունեցող թշնամի բառերից էր: Դա զգում էր Հայաստանի քաղաքացների բացարձակ մեծամասնությունը և շատերը հասցրել էին վարժվել այն մտքին, որ իրենք հենց ատելության ու արհամարհանքի էլ արժանի են, արժանի են այն 5-10 հազար դրամանոց և ծեծ ու կրակոցներով ուղեկցվող ընտրություններին, որոնցից բազմաթիվ դրվագներ գրանցվել են անձնազոհ ժուռնալիստների կողմից և գոնե յութուբով տեսանելի դարձել շատերին: Կապտաչ գեղեցիկ տիկինն, անշուշտ, դրանք տեսնելու մակարդակին չի իջել; Դեռ ոչ մի ՀՀԿ-ականի չեմ հանդիպել, որ «տեսած լինեն» մեր հասարակության կյանքը դժոխքի վերածող այդ ծանր տեսարանները: Այս տիկինն, անշուշտ, չի հիշում նաև Երանոսյանների հանրահայտ ընտանիքի կրակոց-պատիժների դրվագները: Հավանաբար չի լսել նաև ՍԱՍ-ի Արտակ կոչվածի ընտրական աճպարարությունների մասին: Եվ, անկասկած, աչուկներն անմեղ կթարթի ընտրակռիվներում դպրոցների տնօրենների անմեղ չարաճճիությունների մասին լսելիս՝ ի~նչ եք ասում... «Կաշառք» բառը նրա գեղեցիկ ականջին անծանոթ, տգեղ բառ է, ինքը գերադասում է «ես քեզ, դու ինձ» բարեհունչ հարաբերությունը: Բայց գերադասելի է այդ մասին չխոսել:

Անձամբ ես ուրախ եմ, որ ԵԽԽՎ Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովը փաստացի այս հեզ տիկնոջ հրավերով մոնիտորինգ կիրականացնի Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ և, անշուշտ, մոնիտորինգը կհաստատի գործադիր իշխանության հեղափոխալան փուլի կատարած քայլերի օրինականությունն ու իրավունակությունը: Եվ անկեղծորեն կցավեմ, եթե դրանից հետո այս կապույտ աչուկներում որոշ դժգոհություն լճանա: Դա շատ կխանգարի նրա կարծրացող սրտի հարությանը: Իսկ նրա կյանքը առջևում է, և փափուկ սիրտը պետք է թե իրեն, թե իր մերձավորներին: Փափուկ սիրտը փոխում է նաև երևույթների տեսանելիության անկյունը:

Հրանուշ Խառատյան

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանո Սիրադեղյան. «Ազգին չկպչենք»
21:00 13 Նմբ 2018
Դիտումներ 1008
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանոյի նամակը Վազգենին
20:00 13 Նմբ 2018
Դիտումներ 294
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 13
19:15 13 Նմբ 2018
Դիտումներ 29
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ