Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժողովուրդ». Հայկ Մարության․ Վստահ եմ, որ կլինեն ինչ-որ կոռուպցիոն սխեմաներ

10:10 14 Սեպ 2018
Դիտումներ 103
«Ժողովուրդ». Հայկ Մարության․ Վստահ եմ, որ կլինեն ինչ-որ կոռուպցիոն սխեմաներ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ։

- Այնուամենայնիվ, ասում են՝ քաղա­քականությունը կեղտ է: Եվ ուրեմն, ինչո՞ւ կեղտոտվել:

- Չգիտեմ՝ քաղաքականությունը կեղտ է, թե ոչ: Ինձ համար կոնկրետ այս ընտ­րությունները և ընդհանրապես քաղաքապետի գործառույթը Երևանը մեր երազանքների քաղաքը դարձնելու լծակ է։

- Տեսակետ կա, որ Դուք «Քաղաքացի­ական պայմանագիր» կուսակցություն եք մտել Ձեր ընկեր Ալեն Սիմոնյանի մի­ջոցով: Եվ հիմա շատ են շրջանառվում խոսակցություններ այն մասին, որ Ձեր արարքը հարված էր թիկունքից: Ինչ­պե՞ս կմեկնաբանեք սա:

֊ Չեմ հասկանում՝ ինչ է նշանակում որևէ մեկի միջոցով: Բոլորն էլ գիտեն «Քաղաքացիական պայմանագիր» կու­սակցության գրասենյակների տեղը, բո­լորն էլ գիտեն՝ ինչպես կարող են գրանցվել: Հիմա առաջվանը չի, որ ինչ-որ մեկի միջոցով գաս-ընդունվես կու­սակցություն: Ես և Ալենը շատ լավ ըն­կերներ ենք, և վստահեցնում եմ՝ իրար հետ խնդիրներ չունենք: Մենք մի թիմով գնում ենք քաղաքապետարանի ընտ­րությունների, այնուհետև գնալու ենք ԱԺ ընտրությունների:

֊ Պատրա՞ստ եք ջրի երես հանել Ձեր նախորդի կոռուպցիոն գործարքները, եթե այդպիսիք լինեն:

- Վստահ եմ, որ կլինեն ինչ-որ կոռուպցիոն սխեմաներ: Վստահ եմ, որ կլինեն շատ խնդիրներ: Մենք պետք է այդ խն­դիրները լուծենք, որ հետո նորմալ կեր­պով կարողանանք կարգավորել մեր աշխատանքը: Եվ այդպես էլ անելու ենք, եթե իհարկե ժողովուրդը իր քվեն տա մեզ:

- Ձեր դեմ հակաքարոզչություն է սկ­սվել: Տարածում են Ձեր խաղացած դերե­րի, կերպարների նկարները և դրանով փորձում ցույց տալ, որ Դուք չեք կարող լինել քաղաքապետարանում: Սպասո՞ւմ էիք նման բանի:

- Սա պարզապես նախընտրական պրո­ցեսն է: Իսկ դա պարունակում է իր մեջ ամեն ինչ: Իսկ էդպիսի բաներ անում են, որովհետև ուրիշ գործիքներ չունեն:

- Որո՞նք եք համարում Երևանի հիմ­նական խնդիրները:

- Դրանց մասին խոսում եմ հանրահավաքների ժամանակ:

 Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. սեպտեմբերի 18
19:00 18 Սեպ 2018
Դիտումներ 30
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 18-ն է
08:00 18 Սեպ 2018
Դիտումներ 43
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ