Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

AFP. Facebook-ն ամեն օր արգելափակում է միլիոնավոր ֆեյք-հաշիվներ

10:35 14 Սեպ 2018
Դիտումներ 75
AFP. Facebook-ն ամեն օր արգելափակում է միլիոնավոր ֆեյք-հաշիվներ

Facebook-ն ավելի լավ է պատրաստված ընտրությունների վրա ազդելու մանիպուլյացիաներից պաշտպանությանը։ Այս մասին հայտարարել է Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը՝ հայտնում է Agence France-Presse-ը:

Սոցցանցի իր էջում նա շարադրում է մի շարք քայլեր, որոնք ուղղված են ընտրությունների խափանման դեմ։

«Մենք հայտնաբերել և ջնջել ենք կեղծ հաշիվները Ֆրանսիայի, Գերմանիայի, Ալաբամայի, Մեքսիկայի և Բրազիլիայի ընտրություններից առաջ»,- ասել է Ցուկերբերգը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Մերձավոր Արևելքում ընտրությունների վրա ազդել փորձող արտասահմանյան ընկերությունները՝ Ռուսաստանից և Իրանից, ևս հայտնաբերվել և արգելափակվել են։

Նա խոստովանել է, որ 2016թ․ընտրությունների ժամանակ սոցցանցը լավ պատրաստ չէր կիբեռհարձակումներին դիմագրավելու համար, սակայն հիմա ամեն ինչ այլ կերպ է։

Ըստ Ցուկերբերգի՝ հիմա էլ ամեն ինչ հեշտ չի, քանի որ իրենք բախվում են լավ պատրաստված, բարձր ֆինանսավորում ունեցող հակառակորդների հետ։

Նրա խոսքերով՝ Facebook-ն, անընդհատ պայքարի մեջ է նրանց դեմ, ովքեր ստեղծում են ֆեյք-հաշիվներ, որոնք օգտագործվում են ապատեղեկատվության տարածման համար։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 61
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Հայաստանում մեկնարկեց լռության օրը
09:00 22 Սեպ 2018
Դիտումներ 74
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 22-ն է
08:00 22 Սեպ 2018
Դիտումներ 59
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ