Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«ՀԺ»․ Հասնում են օֆշորին

09:48 14 Սեպ 2018
Դիտումներ 100
«ՀԺ»․ Հասնում են օֆշորին

ՀՀ գլխավոր դատախազը Շվեյցարիայի գլխավոր դա­տախազի հետ պայմանա­վորվածություն է ձեռք բերել Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքա­րի ներկայիս ակտիվաց­ման համատեքստում ամենաօպերատիվ և սերտ հա­մագործակցության շուրջ:

Յոհաննեսբուրգում Շվեյցարիայի գլխավոր դատա­խազ Միշել Լաուբերի հետ կայացած երկկողմ հան­դիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը առանձնահատուկ շեշտադրել է հատկա­պես փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները համապատասխան բան­կային համակարգերի ներգրավմամբ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես օֆշորային գոտիներ տեղափոխելու հանգամանքների բացահայտման գործում ՀՀ և Շվեյցարիայի դատախազությունների միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակ­ման, փոխադարձ իրավական օժանդակության ցու­ցաբերման գործընթացների խթանման անհրաժեշտությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտ­նում են, որ Շվեյցարիայի գլխավոր դատախազը պատրաստականություն է հայտնել աջակցություն ցու­ցաբերել վերոնշյալ ուղղություններով ՀՀ իրավապահ մարմինների նախաձեռնություններին: Երկու երկրների գլխավոր դատախազների միջև ձեռք են բերվել գործ­նական և առարկայական պայմանավորվածություն­ներ մասնավորապես հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների հայտնաբերման և վերա­դարձման հարցում համագործակցության շուրջ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 61
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Հայաստանում մեկնարկեց լռության օրը
09:00 22 Սեպ 2018
Դիտումներ 74
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 22-ն է
08:00 22 Սեպ 2018
Դիտումներ 59
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ