Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ԼՈՒՐԵՐ

Հայաստանից Իսրայել ժամանողների համար վիզային ռեժիմը կարող է չեղարկվել

11:30 14 Սեպ 2018
Դիտումներ 107
Հայաստանից Իսրայել ժամանողների համար վիզային ռեժիմը կարող է չեղարկվել

Իսրայելի ԱԳՆ-ում տեղի է ունեցել հանդիպում Իսրայելի Տարածաշրջանային Համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի և Երուսաղեմի Հոգևոր պետերի միջև:

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Սուրբ Երկիր քրիստոնյա համայնքներին հուզող հարցեր, մասնավորապես Քնեսետում շրջանառվող եկեղեցապատկան կալվածքների վերաբերյալ օրենքի նախագիծը և եկեղեցապատկան կալվածքներից հարկեր գանձելու Երուսաղեմի քաղաքապետարանի որոշումը:

Ցախի Հանեգբին փոխանցել է, որ օրինագիծը հետ է կանչվել և այն չի դրվելու քննարկման: Հավանաբար նոր օրինագիծ կմշակվի, որը չի վտանգի եկեղեցապատկան կալվածքները:

Հարկեր գանձելու վերաբերյալ Հանեգբին հայտարարել է, որ ստեղծվում է երկխոսության ֆորում այս հարցի քննարկման համար: Այս հարցի շուրջ արդեն Իսրայելը բանակցում է Վատիկանի հետ և հավանաբար 2019թ. կստորագրվի համաձայնագիր և այդ համաձայնագրի նմանությամբ կստորագրվի նաև համաձայնագիր Սուրբ Երկրի քրիստոնյա մյուս համայնքների հետ:

Պատրիարքության ներկայացուցիչները հանդիպմանը բարձրացրել են նաև Հայաստանից ժամանող ուխտավորների վիզայի դրության չեղարկման հարցը, որին Հանեգբին դրական է արձագանքել։

Նշենք, որ հանդիպմանը Հոգևոր առաջնորդներից ներկա են եղել հունաց Պատրիարքը, Սուրբ Երկրի Քուստոսը, իսկ Հայոց Պատրիարքարանը ներկայացրել են Կալվածոց տեսուչ Հոգշ. Տ. Պարետ Ծ. Վրդ. Երէցյանը և Դիվանապետ Հոգշ. Տ. Կորյւն Վրդ. Բաղդասարյանը:

 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Ամենակարող թութը
20:45 18 Դեկ 2018
Դիտումներ 34
Դասը վարում է Բոբ Դիլանը
20:30 18 Դեկ 2018
Դիտումներ 292
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 18
19:15 18 Դեկ 2018
Դիտումներ 10
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 18
09:30 18 Դեկ 2018
Դիտումներ 360
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 18-ն է
08:00 18 Դեկ 2018
Դիտումներ 155
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Էկզոտիկ մրգեր թե՞
20:15 17 Դեկ 2018
Դիտումներ 50