Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱԺ աշխատակազմն ունակ է կատարելու իր առջև դրված ռազմավարական խնդիրները

11:00 14 Սեպ 2018
Դիտումներ 99
ԱԺ աշխատակազմն ունակ է կատարելու իր առջև դրված ռազմավարական խնդիրները

«Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել և ամփոփվել են զորավարժությանն ԱԺ աշխատակազմի մասնակցության արդյունքները: 

ԱԺ աշխատակազմի գրասենյակի զորահավաքային նախապատրաստության համակարգող Գարիկ Մուշեղյանը տեղեկացրել է, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-13-ը «Պետական և զինվորական կառավարման մարմինների աշխատանքը պետությունը խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման և ագրեսիայի հետմղման ընթացքում» թեմայով անցկացվել են եռաստիճան ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ, որին մասնակցել է նաև ՀՀ ԱԺ աշխատակազմը: Զորավարժության անցկացման ընթացքում աշխատակազմը բերվել է բարձր պատրաստականության աստիճանի, կազմվել են աշխատանքային խմբեր, սահմանվել է շուրջօրյա և փոփոխված օրակարգով աշխատակարգ, տրվել են հանձնարարականներ:

Ուսումնասիրելով ստեղծված աշխատանքային խմբերի կողմից կատարված աշխատանքները, նրանց հմտություններն ու կարողությունները՝ պարզ է դարձել, որ ՀՀ ԱԺ աշխատակազմն ունակ է կատարելու իր առջև դրված ռազմավարական խնդիրները՝ պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրման և ագրեսիայի հետմղման ընթացքում:

ԱԺ աշխատակազմի աշխատանքը գնահատվել է դրական: Վերլուծության արդյունքում նաև արձանագրվել են որոշակի բացթողումներ, որոնք հետագայում բացառելու նպատակով խորհրդակցության մասնակիցների կողմից եղել են առաջարկներ:

ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչություն

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կոնֆուցիոսի կյանքի դասերը
20:00 16 Նմբ 2018
Դիտումներ 318
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 16
19:15 16 Նմբ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մեկնարկել է Հեռախոսամարաթոն-2018-ը
15:07 16 Նմբ 2018
Դիտումներ 22
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 16
09:30 16 Նմբ 2018
Դիտումներ 240
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 16-ն է
08:00 16 Նմբ 2018
Դիտումներ 50
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ