Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Փաստ». Ինչ ունեցվածք ունի ՍԴ նորանշանակ դատավոր Արման Դիլանյանը

09:20 14 Սեպ 2018
Դիտումներ 130
«Փաստ». Ինչ ունեցվածք ունի ՍԴ նորանշանակ դատավոր Արման Դիլանյանը

Սահմանադրական դատարանի նորանշանակ դատավոր Արման Դիլանյանի եկամուտների հանրագումարը 2017թ. կազմել է 7 443 986 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը նա ներկայացրել է 2018թ. մարտի 29–ին, երբ դեռ ՀՀ վարչական դատարանի դատավոր է եղել:

2017թ. նրա եկամուտները գոյացել են երեք տարբեր աշխատավարձերից՝ կազմելով 6 433 874, 706 222 և 43 890 ՀՀ դրամ: Եկամուտ է գոյացել նաև ստացված փոխառություններից (վարկեր)՝ կազմելով 260 000 ՀՀ դրամ:

Արման Դիլանյանի դրամական միջոցները 2017թ. սկզբում կազմել են 29 000 000 ՀՀ դրամ, 114 000 ԱՄՆ դոլար և 105 000 եվրո: Տարեվերջում նշված դրամական միջոցները նվազել են՝ զուգահեռաբար կազմելով 25 000 000 ՀՀ դրամ, 107 000 ԱՄՆ դոլար և 102 000 եվրո: Արման Դիլանյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը Արման Դիլանյանին Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրել երեկ՝ սեպտեմբերի 13–ին: ԱԺ փակ քվեարկության արդյունքների համաձայն՝ քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր: 81 պատգամավոր կողմ է քվեարկել Ա. Դիլանյանի թեկնածությանը, դեմ՝ 7 պատգամավոր:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2267
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2198
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2161
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4303
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2057
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2168
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2343
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2358
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2119
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 479
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ