Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Արցախի և Կալիֆորնիայի նահանգի միջև ակտիվ քննարկվում են գործարար կապերի ստեղծման և զարգացման հարցեր

10:00 14 Սեպ 2018
Դիտումներ 77
Արցախի և Կալիֆորնիայի նահանգի միջև ակտիվ քննարկվում են գործարար կապերի ստեղծման և զարգացման հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը  ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին և Գլենդել քաղաքի քարտուղար-գործակատար Արտաշես Քասախյանին։  Հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ ուրախ է արձանագրել, որ Արցախի Հանրապետության և ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի միջև ակտիվ քննարկվում են գործարար կապերի ստեղծման և զարգացման հարցեր։

«Քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, կարծում եմ, պետք է ամրապնդվեն տնտեսական կապերով։ Այս առումով մենք ունենք լուրջ ներուժ ինչպես մասնագետների շարունակական վերապատրաստման, ամերիկյան առաջատար փորձի ուսումնասիրության, այնպես էլ արցախյան ապրանքները Կալիֆորնիայի բազմամիլիոնանոց շուկա արտահանելու հնարավորությունների առումով»,- ասել է պետնախարարը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ սենատոր Էնթոնի Պորտանտինոն ասել է, որ կան լուրջ նախադրյալներ Արցախում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու և երկկողմ հարաբերությունները գործնական քայլերի վերածելու համար: Իսկ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշել է, որ Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերությունների զարգացման համար լավ հիմք կարող են հանդիսանալ ԱՄՆ-ում և հատկապես Կալիֆորնիա նահանգում հայ համայնքի ունեցած մեծ ազդեցությունը: Նա նշել է նաև, որ արցախյան շարժման առթիվ քաղաքային խորհդի որոշմամբ Գլենդելում հոկտեմբերի 2-ին կբացվի Արցախի փողոց։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Արցախի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական կապերի ընդլայնման հետ կաված այլ հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանո Սիրադեղյան. «Ազգին չկպչենք»
21:00 13 Նմբ 2018
Դիտումներ 1008
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանոյի նամակը Վազգենին
20:00 13 Նմբ 2018
Դիտումներ 294
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 13
19:15 13 Նմբ 2018
Դիտումներ 29
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ