Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ԼՈՒՐԵՐ

Էլմար Մամեդյարով․ Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հարցով ինտենսիվ բանակցություններ

19:30 12 Սեպ 2018
Դիտումներ 71
Էլմար Մամեդյարով․ Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հարցով ինտենսիվ բանակցություններ

Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով առարկայական և ինտենսիվ բանակցությունների: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ Բաքվում հանդիպման ընթացքում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, գրում է «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով ԱԳՆ-ի հաղորդագրությունը:

Մամեդյարովը, ընդգծելով հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ-ի ներգրավվածությունը, հայտարարել է խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտության մասին:

Հիշեցնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատը ձևավորվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Հելսինկյան եզրափակիչ ակտի համապատասխան բանաձևերի հիման վրա՝ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ձեռքբերման և տարածաշրջանում ամուր և արդար խաղաղության ապահովման վերաբերյալ առարկայական և ինտենսիվ բանակցությունների:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանո Սիրադեղյան. «Ազգին չկպչենք»
21:00 13 Նմբ 2018
Դիտումներ 1007
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանոյի նամակը Վազգենին
20:00 13 Նմբ 2018
Դիտումներ 294
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 13
19:15 13 Նմբ 2018
Դիտումներ 29
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ