Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Խաչատրյանների առանձնատունը և ապօրինի շինությունը

16:41 12 Սեպ 2018
Դիտումներ 112
Խաչատրյանների առանձնատունը և ապօրինի շինությունը

Hetq.am-ը գրում է․

Ծաղկաձոր քաղաքի 12 հա անտառային տարածքի վրա տեղակայված են Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող շինությունները։ Կառուցապատված մասը` շուրջ 2,5 հա-ը, Խաչատրյանների սեփականությունն է, իսկ 9,5 հա անտառը 50 տարով վարձակալել են «Հայանտառից»: Տարածքի սեփականատերերն են Գագիկ Խաչատրյանի կինը՝ Լաուրա Եփրեմյանը և դուստրը` Անժելա Խաչատրյանը:

Առանձնատունն ու կից շինությունները կառուցված են հատուկ պահպանվող տարածքում: Այն նախատեսված է հանգստի համար: Հողային օրենսգիրքը նմանատիպ տարածքները բնութագրում է որպես հասարակական նշանակություն ունեցող գոտի, այլ ոչ թե մասնավոր անձին սպասարկող տարածք:

Համաձայն կադաստրային փաստաթղթերի` 2016թ. սեպտեմբերից Խաչիկ Մուրադյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող 0.5 հա հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Անժելա Խաչատրյանին: 22-ամյա Անժելա Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի դուստրն է: Իսկ դրանից առաջ այն պատկանել է Հայկ Խաչատրյանին: Վերջինս էլ Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին է: Ավելի քան 2 հա տարածք էլ` Խաչիկ Մուրադյան 18 հասցեի ներքո, սեփականության իրավունքով պատկանում է Գագիկ Խաչատրյանի կնոջը` Լաուրա Եփրեմյանին:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն Խաչիկ Մուրադյան 20 հասցեն գրանցելիս նշել է՝ «հատուկ պահպանվող տարածք» և «հանգստի համար նախատեսված»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2267
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2198
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2161
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4303
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2057
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2168
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2343
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2358
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2119
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 479
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ