Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄՇԱԿՈՒՅԹ

Եգիպտոսում առաջին անգամ այցելուների համար բացվել է 4000-ամյա դամբարանը

23:15 12 Սեպ 2018
Դիտումներ 87
Եգիպտոսում առաջին անգամ այցելուների համար բացվել է 4000-ամյա դամբարանը

Բարձր պաշտոն զբաղեցնող Մեհուի դամբարանը հայտնաբերվել է 1940 թվականին։ Այն գտնվում է Սաքարայում՝ Գիզայից ոչ հեռու, և համարվում է իր նմանների մեջ ամենագեղեցիկը։ Համարյա 80 տարի դամբարանը փակ է եղել այցելուների համար։ Այսօր Եգիպտոսի իշխանություններն առաջին անգամ վերականգնողական աշխատանքներից հետո բացել են այն, հաղորդում է CTV-ն։

Դամբարանի վերականգնված պատերի որմնանկարները ցուցադրում են հին եգիպտացիների կյանքի տարբեր դրվագներ՝ որս, պարային ծեսեր ու կոկորդիլոսների ծիսակարգային ամուսնություններ։

Երկար միջանցքը տանում է 6 խցեր։ Այստեղ թաղվել են նաև Մեխուի որդին ու թոռնուհին։ Եգիպտոսի հնությունների գործերով նախկին նախարարն ասում է․ «Այս դամբարանը շատ կարևոր է, քանի որ նրա տերը բարձր դիրք ունեցող մարդ է եղել։ Նա եղել է փարավոնի աջ ձեռքը, ղեկավարել է դատավորներին ու եղել է պալատի ղեկավարը»։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կառավարության նիստը. ուղիղ
11:10 ԱՅՍՕՐ
Դիտումներ 44
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 20-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. սեպտեմբերի 19
19:00 19 Սեպ 2018
Դիտումներ 83
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ