Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին

16:02 12 Սեպ 2018
Դիտումներ 62
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին

Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի` Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ պրն. Ժիլբեր-Լյուկ Դընվինազին, պրն. Պիեռ Ուզուլիասին և խմբի գործադիր քարտուղար տիկ. Վերոնիկ Բոկեին:

Ողջունելով խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ է անդրադարձել երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերություններին և դրանց առավել զարգացման գործում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի կարևոր ներդրմանը:

Նորին Սրբությունը, խոսելով երկու ժողովուրդների պատմական կապերի մասին, գնահատանքով փաստել է այն զորակցության մասին, որ Ֆրանսիայի Հանրապետության կողմից այսօր ցուցաբերվում է հայ ժողովրդին և Հայաստանին:


Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կոնֆուցիոսի կյանքի դասերը
20:00 16 Նմբ 2018
Դիտումներ 318
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 16
19:15 16 Նմբ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մեկնարկել է Հեռախոսամարաթոն-2018-ը
15:07 16 Նմբ 2018
Դիտումներ 22
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 16
09:30 16 Նմբ 2018
Դիտումներ 240
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 16-ն է
08:00 16 Նմբ 2018
Դիտումներ 50
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ