Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Արտակ Դավթյան․ 2008 թվականի մարտի 1-ին բանակը կրակելու հրաման չի ստացել

15:54 12 Սեպ 2018
Դիտումներ 75
Արտակ Դավթյան․ 2008 թվականի մարտի 1-ին բանակը կրակելու հրաման չի ստացել

Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, փաստորեն, հերքեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին բանակի մասնակցությանն առնչվող հայտարարությունը:

Սեպտեմբերի 12-ին Դավթյանի մոտ ճեպազրույցի ժամանակ, որն այդ ժամանակահատվածում զբաղեցրել է օպերատիվ վարչության պետի պաշտոնը, լրագրողները փորձեցին պարզել, թե մարտի 1-ի նախօրեի խորհրդակցությանը ինչի մասին է խոսք գնացել: «Դուք ավելի շատ եք հարցեր տալիս, քան քննիչները: Ինձ հայտնի բոլոր տեղեկությունները ես հայտնեցի: Քրեական գործի վարույթը շարունակվում է, չեմ կարող մեկնաբանել գործի նյութերին վերաբերող հարցերը»,- հայտարարեց Դավթյանը:

Հարցին՝ պնդում կա, որ իբր նշված ժամանակահատվածում զորքերի տեղափոխման պատճառով առաջնագիծը «նոսրացել» է, Դավթյանը հավաստիացրեց, որ դա այսպես չէ: «Աշխատանքը սովորականի պես էր»,- պնդում է Դավթյանը: Ի պատասխան նախօրեին հնչած այն պնդմանը, որ բանակը Երևանում իբր կրակել է բնակելի շենքերի վրա, Արտակ Դավթյանը կտրուկ հայտարարեց, որ բանակը չի կրակել: «Եթե անգամ կրակել են, ապա առանձին մարդիկ: Չի կարելի ամբողջությամբ բանակի մասին խոսել: Նման հրաման չի եղել»,- շեշտեց Դավթյանը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 61
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Հայաստանում մեկնարկեց լռության օրը
09:00 22 Սեպ 2018
Դիտումներ 74
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 22-ն է
08:00 22 Սեպ 2018
Դիտումներ 59
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ