Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ԼՈՒՐԵՐ

ՄԻՊ-ը սահմանամերձ գյուղերը գնդակոծության ենթարկելու վերաբերյալ կհրապարակի արտահերթ զեկույց

15:08 12 Սեպ 2018
Դիտումներ 87
ՄԻՊ-ը սահմանամերձ գյուղերը գնդակոծության ենթարկելու վերաբերյալ կհրապարակի արտահերթ զեկույց

Սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի սահմանամերձ գյուղերն ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծության ենթարկելու վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ:

Սեպտեմբերի 11-ին՝ օրվա ցերեկային ժամերին կրակոցների է ենթարկվել Տավուշի մարզի Վազաշեն գյուղը: Գյուղի բնակչի կողմից երեկ տարածված տեսանյութը վկայում է, որ կրակոցներն արձակվում են հենց քաղաքացիական բնակավայրի ու մասնավորապես՝ առանձնատան ուղղությամբ, որի բակում այդ պահին խաղում են երեխաներ: Կրակոցներն ակնհայտորեն իրական վտանգ են ստեղծել խաղաղ բնակիչների և հատկապես՝ կանանց ու երեխաների կյանքի, նրանց առողջության համար: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին այս տեղեկությունը հաստատել են ինչպես գյուղի վարչակազմը, այնպես էլ բնակիչները: Պաշտպանը նաև անմիջականորեն ստացել է տեղեկություն այն մասին, որ գնդակոծություններն արվել են նաև գյուղի դպրոցի ուղղությամբ:

ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեվան, Կոթի և Վազաշեն գյուղերը գնդակոծության են ենթարկվել սեպտեմբերի 2-ից սկսած։ Այս մասին ահազանգեր են ստացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
Սեպտեմբերի 2-ին, սեպտեմբերի 4-ին և սեպտեմբերի 5-ին տեղի են ունեցել կրակահերթեր Կոթի գյուղի ուղղությամբ:

Սեպտեմբերի 2-ին, սեպտեմբերի 9-ին և սեպտեմբերի 11-ին կրակոցներ են արձակվել Բաղանիս գյուղի ուղղությամբ: Գնդակոծությունները տեղի են ունեցել քաղաքացիական տների ուղղությամբ՝ անմիջականորեն վտանգելով խաղաղ բնակչության կյանքի և առողջության իրավունքը: Դրանց արդյունքում խաթարվել է նաև Ոսկեպար – Բաղանիս միջպետական ավտոճանապարհով բնականոն երթևեկությունը՝ դարձնելով այն որոշակի ժամանակով անհնար:
Դրանից բացի, սեպտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծվել է նաև Ոսկեվան գյուղը: Այս անգամ, բնակիչների պնդմամբ, վնասվել են տների տանիքներ, պատեր, ինչպես նաև բնակիչների տներում առկա կենցաղային իեր:

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական հանձնարարությամբ ներկայում ընթանում են ամբողջական փաստահավաք աշխատանքներ:

Այդ աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքներով կկազմվի արտահերթ զեկույց՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին:


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժն

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Վանո Սիրադեղյան. «Ազգին չկպչենք»
21:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 972
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանոյի նամակը Վազգենին
20:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 293
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 13
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 28
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
«ՀԺ»․ Միաձայն
09:48 ԱՅՍՕՐ
Դիտումներ 16
Պատմության այս օրը. նոյեմբերի 13
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 165
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 32
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ