Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյան․ Մեր երկիրը կարևոր գործ է ստանձնում՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը

14:40 12 Սեպ 2018
Դիտումներ 84
Նիկոլ Փաշինյան․ Մեր երկիրը կարևոր գործ է ստանձնում՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի մասնակցությամբ Երևանում բացվել է Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումը:

Իր ելույթում վարչապետը շնորհավորել է Միկաել Ժանին ֆորումի բացման կապակցությամբ և նշել, որ այսօր Երևանում նրա ներկայությունը նույնքան խորհրդանշական է, որքան կարևոր, քանի որ մեկ ամսից Հայաստանն ընդունելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ֆորումի մասնակից բոլոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և հավելել, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները բնութագրեցին քաղաքացիական շարժման ուժը: «Այդ իրադարձություններին երիտասարդների, կանանց և տղամարդկանց մասնակցությունը ցույց տվեց, թե որքան կարևոր է քաղաքացիական հասարակությունը, որքան կարևոր են մեր երկրում ժողովրդավարության, համերաշխության արժեքները, որ մենք ունենք և որոնք կիսում ենք Ֆրանկոֆոնիայի մեր բոլոր բարեկամների հետ: Հպարտությամբ եմ նշում, որ մեր երկիրը կարևոր գործ է ստանձնում և կարևոր հանգրվան է ապրում՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Ցանկանում եմ վստահեցնել, որ մեր կառավարությունը, ինչպես և ամբողջ Հայաստանը, մոբիլիզացրել է իր ուժերը, որպեսզի հյուրընկալության լավագույն ավանդույթներով հյուրընկալի գագաթաժողովի մասնակիցներին: Հույս ունեմ, որ այս գագաթաժողովը կնպաստի Ֆրանկոֆոնիայի զարգացմանն ամբողջ աշխարհում, և Հայաստանը կդառնա Ֆրանկոֆոնիայի դիվանագիտական ակտիվ գործունեության կենտրոններից մեկը.կազմակերպության անդամ և դիտորդ 84 երկրի և կազմակերպությունների պատվիրակությունների մասնակցությունը գագաթաժողովին կտա մի նոր ուժ: Մասնակիցները նաև կկարողանան բացահայտել Հայաստանն ու նրա մշակութային արժեքները, որոնք կազմում են ֆրանկոֆոն տարածքի մասը: Համոզված եմ, որ գագաթաժողովը կլինի անմոռանալի, և մենք կարձանագրենք մեծ հաջողություններ»,- նշել է վարչապետը՝ ֆորումի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք: 

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանն իր հերթին նշել է, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին հայ ժոդովուրդը պատրաստվում է իրեն բնորոշ հյուրընկալությամբ: «Մեզ համար մեծագույն պատիվ է գագաթաժողովն անցկացնել մի երկրում, որտեղ տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, խաղաղ իշխանափոխություն»,- ասել է Միկաել Ժանը՝ հավելելով, որ Երևանում հնարավորություն է ունեցել հանդիպել երիտասարդների, ովքեր քաղաքացիական պատասխանատվություն են ստանձնել՝ առաջ տանելու թավշյա հեղափոխության ձեռքբերումները:

Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների ֆորումին մասնակցում են շուրջ 200 ՀԿ ներկայացուցիչներ ֆրանկոֆոն երկրներից և գրեթե բոլոր մայրցամաքներից:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 61
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Հայաստանում մեկնարկեց լռության օրը
09:00 22 Սեպ 2018
Դիտումներ 74
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 22-ն է
08:00 22 Սեպ 2018
Դիտումներ 59
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ