Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Տիգրան Բալայան․ Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ

14:06 12 Սեպ 2018
Դիտումներ 115
Տիգրան Բալայան․ Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ

 Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը այսօրվա կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այս պահին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ։

Բալայանի փոխանցմամբ, սակայն, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում լինելու է։

«Այո, կա առաջարկություն, կա պայմանավորվածություն, որ հանդիպում տեղի է ունենալու, սակայն մենք նախընտրում ենք դրա մասին հայտարարել համաձայնեցված կարգով՝ համաձայնեցված մեր Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, համաձայնեցված նաև ադրբեջանական կողմի հետ։ Գիտեք, այդ համաձայնեցվածին հետևելը նաև վկայում է մեր պատասխանատու վերաբերմունքի մասին՝ պայմանավորվածություններին։ Օրինակ, Ադրբեջանն ամեն շաբաթ ասում է՝ «այո, մեր հանդիպումը Նյու Յորքում է լինելու, Նյու Յորքում չի լինելու»։ Մենք ունենք սահմանված ժամկետ, թե երբ է դրա մասին հայտարարվելու։ Պետք է ձեզ ասեմ, որ այդ սահմանված ժամկետին պետք է սպասեք»,- ասաց Բալայանը։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կոնֆուցիոսի կյանքի դասերը
20:00 16 Նմբ 2018
Դիտումներ 318
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 16
19:15 16 Նմբ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մեկնարկել է Հեռախոսամարաթոն-2018-ը
15:07 16 Նմբ 2018
Դիտումներ 22
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 16
09:30 16 Նմբ 2018
Դիտումներ 240
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 16-ն է
08:00 16 Նմբ 2018
Դիտումներ 50
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ