Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԽՈՐԱԳԻՐ

Ինչպիսին կլինի Երկրի մագնիսական բևեռների փոփոխության հետևանքը

23:45 07 Հոկ 2018
Դիտումներ 103
Ինչպիսին կլինի Երկրի մագնիսական բևեռների փոփոխության հետևանքը

Երկրի մագնիսական բևեռների շրջումը, որի մասին վերջին ժամանակներս ակտիվ խոսում են տարբեր երկրների գիտնականները, այնքան էլ շուտ տեղի չի ունենա, բայց դրա հեռանկարն արդեն իսկ վախեցնող է, քանի որ այդ գործընթացի արդյունքում մեր մոլորակի ձգողականությունը կթուլանա, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում, հաղորդում է planet-today-ը։

Նրանից, որ կողմնացույցը հյուսիսի փոխարեն հարավ ցույց կտա, ոչ մի վատ բան չի լինի, բայց մագնիսական բևեռների տեղափոխությունից առաջ երկրային կյանքի համար վտանգավոր բան տեղի կունենա՝ մագնիսական դաշտի ինտենսիվությունը կթուլանա, պաթոգեն արևային ճառագայթումն էլ կայրի կենսոլորտը։

Այս ողջ պատմության մեջ ամենատհաճն այն է, որ գործընթացն արդեն սկսվել է։ Վերջին երկու հարյուր տարվա ընթացքում Երկրի մագնիսական դաշտը մոտ 15 տոկոսով թուլացել է։ Եվ այստեղ վատ կողմերն ավելի շատ են, քան լավերը։ Վերջիններից կարելի է նշել միայն ավելի հաճախակի դարձած բևեռափայլերը։

«Եթե այսպես շարունակվի, ապա Արեգակից լիցքավորված մեծ քանակությամբ մահաբեր մասնիկներ կսկսեն ներխուժել մեր մթնոլորտ։ Ապոկալիպսիսի մասին խոսել չարժե, բայց շատ տեսակներ կսկսեն բնաջնջվել, այսինքն՝ էկոլոգիական ներդաշնակությունը նշանակալի չափով կփոխվի», - ասում են փորձագետները։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կոնֆուցիոսի կյանքի դասերը
20:00 16 Նմբ 2018
Դիտումներ 318
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 16
19:15 16 Նմբ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մեկնարկել է Հեռախոսամարաթոն-2018-ը
15:07 16 Նմբ 2018
Դիտումներ 22
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 16
09:30 16 Նմբ 2018
Դիտումներ 240
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 16-ն է
08:00 16 Նմբ 2018
Դիտումներ 50
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ