Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Էդուարդ Շարմազանով. Վարչապետը հայտարարեց քաղաքական տեռորի ժամանակաշրջանի սկիզբը

14:00 12 Սեպ 2018
Դիտումներ 373
Էդուարդ Շարմազանով. Վարչապետը հայտարարեց քաղաքական տեռորի ժամանակաշրջանի սկիզբը

Այն, որ գաղտնալսումն ապօրինի է, որ գաղտնալսումը մտահոգիչ է, փաստ է, երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց բոլորս վարչապետից ակնկալում էինք հստակ գնահատական ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը և հրապարակմանը:

Սա, իհարկե, դատապարտելի է, բայց առավել դատապարտելի է խնդրի բովանդակությունը»,- շեշտեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ձայնագրության վերաբերյալ երեկվա ելույթին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նա փաստերը մանիպուլյացիայի է ենթարկել։

Վերջինս խոսեց նաև օլիգարխների անվտանգության աշխատակիցներին զինաթափելու մասին վարչապետի հայտարարությանը:

«Ի՞նչ կապ ունի ասֆալտի վրա պառկացնելը, կամ այդ երկու ժամում ո՞ւմ պառկացրին, երկու հատ խեղճուկրակ «Նիվայի» շոֆեռ: Ի՞նչ է նշանակում ասֆալտի վրա պառկացնել: Երեկվա իր ելույթով վարչապետը հայտարարեց քաղաքական տեռորի ժամանակաշրջանի սկիզբը: Դա վարչապետի ելույթ էր: Ո՞ւմ վրա է մուննաթ գալիս, ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, ի՞նչ կապ ունի ՀՀԿ-ն, մյուս երեք ուժերը»,-հայտարարեց Շարմազանովը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 758
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 791
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 804
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1456
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 822
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 962
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1015
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 780
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ