Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Դավիթ Տոնոյան․ Մարտի 1-ի գործողություններում զինված ուժերի ներգրավված լինելը փաստ է

13:44 12 Սեպ 2018
Դիտումներ 227
Դավիթ Տոնոյան․ Մարտի 1-ի գործողություններում զինված ուժերի ներգրավված լինելը փաստ է

Իրավիճակը կայուն է, այդպիսի հրադադարի խախտումներ լինում են պարբերաբար, որոնց հայկական զինված ուժերը արձագանքում են, և, ի վերջո, իրավիճակը կայունանում է: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բաղանիսը գնդակոծելուն, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հարցին, թե ինչ գնահատական կտա ՀՔԾ պետի հայտարարություններին, ըստ որոնց, Մարտի 1-ի իրադարձություններին ներգրավվել է բանակը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ես չեմ կարող գնահատականներ տալ նախաքննության մարմինների և դատախազության որևիցե մի գնահատականի: Գնահատական տալը ճիշտ չէ: Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններում ներգրավված են եղել:

Դա փաստ է: Արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունն են իրականացրել: Թե ինչ է կատարվել դրանից ավել, նախաքննությունը կպարզի»,- ասաց նա։

Հարցին, թե հնարավոր է այդ բացահայտումն ազդի բանակի բարոյահոգբանական վիճակի վրա, պաշտպանության նախարարը պատասխանեց, որ բանակի բարոյահոգեբանական վիճակը միշտ բարձր է:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կոնֆուցիոսի կյանքի դասերը
20:00 16 Նմբ 2018
Դիտումներ 318
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 16
19:15 16 Նմբ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մեկնարկել է Հեռախոսամարաթոն-2018-ը
15:07 16 Նմբ 2018
Դիտումներ 22
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 16
09:30 16 Նմբ 2018
Դիտումներ 240
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 16-ն է
08:00 16 Նմբ 2018
Դիտումներ 50
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ