Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու

13:33 12 Սեպ 2018
Դիտումներ 43
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու

Բարձրագույն դատական խորհուրդը վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էդգար Սեդրակյանի, Արգիշտի Ղազարյանի և Արծրուն Միրզոյանի թեկնածությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ն սեպտեմբերի 12-ին փակ քվեարկությամբ նրանցից պետք է ընտրի վճռաբեկ դատարանի դատավորին:

ԱԺ-ն դատավորին պետք է ընտրի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Թեկնածուների ընտրման գործընթացը սկսվում է թափուր տեղ հաստատելուց մեկշաբաթյա ժամկետում: Խորհուրդը գաղտնի քվեարկության արդյունքներով առաջադրել է երեք թեկնածուներին:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց թեկնածուներին: «Արծրուն Միրզոյանն ունի մասնագիտական 18 տարվա ստաժ, որից 10 տարվանը` դատավորի, ունի վարչական մասնագիտացում:Արգիշտի Ղազարյանն ունի 19 տարվա մասնագիտական ստաժ, որից 13-ը` դատավորի: Սեդրակյանն ունի 13 տարվա մասնագիտական ստաժ, որից 7 տարին` դատավորի, նաև Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է»,- եզրափակեց Հարությունյանը:

Ընտրության արդյունքները պարզ կլինեն ավելի ուշ:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կառավարության նիստը. ուղիղ
11:10 ԱՅՍՕՐ
Դիտումներ 44
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 20-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. սեպտեմբերի 19
19:00 19 Սեպ 2018
Դիտումներ 83
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ