Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ ԱԺ աշխատակազմում շարունակվում են «Շանթ-2018» զորավարժությունները

13:13 12 Սեպ 2018
Դիտումներ 94
ՀՀ ԱԺ աշխատակազմում շարունակվում են «Շանթ-2018» զորավարժությունները

Սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» զորավարժության շրջանակում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ նախորդ օրը՝ սեպտեմբերի 11-ին, զորավարժության անցկացման շրջանակում տրված հանձնարարականները կատարվել են: Արա Սաղաթելյանը կատարողականը գնահատել է բավարար, առանձին հանձնարարությունների կատարման դեպքերում՝ գերազանց:

Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը խորհրդակցության մասնակիցներին իրազեկել է նոր զարգացումների և իրադրության փոփոխությունների մասին: Իրականացվել է առաջիկա խնդիրների ճշգրտում, տրվել են անհրաժեշտ հանձնարարություններ:

Մասնավորապես, պլանով նախատեսված միջոցառումների իրականացման շարքում Ազգային ժողովի աշխատակազմը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի, սահմանվել է շուրջօրյա օրակարգով աշխատանքային ռեժիմ: Ճշգրտվել են քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային պլանները: Իրականացվել են զինապարտների ու ամրագրման ենթակա պահեստազորայինների անվանացուցակների և Զինված ուժեր զորակոչվելու արդյունքում Աշխատակազմի գործունեության համար կարևոր նշանակություն ունեցող մասնագետների վերաբաշխման ու նրանց փոխարինման անվանացանկերի ճշգրտման աշխատանքներ: Կապի և տեղեկատվության համակարգը նախապատրաստվել է և պատրաստ է պատերազմական կամ ռազմական դրության ժամանակ գործելուն:

Մի շարք հանձնարարականների շարքում անհրաժեշտ նյութական միջոցների ձեռքբերման համար հանձնարարվել է կազմել համապատասխան փաստաթղթեր: Կազմակերպվել է կառավարման կետերի պահպանությունն ու պաշտպանությունը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում տրվելու են նոր ընթացիկ հանձնարարականներ:

 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանո Սիրադեղյան. «Ազգին չկպչենք»
21:00 13 Նմբ 2018
Դիտումներ 1008
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանոյի նամակը Վազգենին
20:00 13 Նմբ 2018
Դիտումներ 294
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 13
19:15 13 Նմբ 2018
Դիտումներ 29
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ