Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱԱԾ-ն և ոստիկանությունը կատարել են վարչապետի հրահանգը

12:46 12 Սեպ 2018
Դիտումներ 129
ԱԱԾ-ն և ոստիկանությունը կատարել են վարչապետի հրահանգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանձնարարականից հետո անմիջապես գործողություններ են իրականացվել, «Ազատության»-ը փոխանցեց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Ահարոնյանն այլ մանրամասներ չհաղորդեց՝ նշելով, որ հրապարակման ենթակա տեղեկության դեպքում այն կտրամադրեն:

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը ևս «Ազատության»-ը փոխանցեց, որ առայժմ հրապարակման ենթակա տեղեկություն չկա:

Երեկ համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են Մարտի 1-ի գործը:

Ժամեր անց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց՝ համացանցում տարածված ձայնագրությունում զրուցում են ինքն ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Երեկ Դավիթաշենում «Իմ քայլ»-ը դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու ժամ տվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ զինաթափելու օլիգարխների թիկնազորներին:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կառավարության նիստը. ուղիղ
11:10 ԱՅՍՕՐ
Դիտումներ 44
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 20-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 62
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. սեպտեմբերի 19
19:00 19 Սեպ 2018
Դիտումներ 83
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ