Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄՇԱԿՈՒՅԹ

Gagosian թանգարանում տեղադրվել է Դարյա Ժուկովայի այրվող մոմե արձանը

23:30 12 Սեպ 2018
Դիտումներ 55
Gagosian թանգարանում տեղադրվել է Դարյա Ժուկովայի այրվող մոմե արձանը

Ժամանակակից արվեստի լոնդոնյան Gagosian թանգարանում ցուցադրվել է նկարիչ Ուրս Ֆիշերի նոր աշխատանքը՝ Դարյա Ժուկովայի մոմե արձանը։ Ըստ նկարչի մտահղացման՝ արձանը մեծ մոմ է, որը կայրվի այնքան ժամանակ, մինչև Ժուկովայի մարմնից ոչինչ չմնա, հաղորդում է BBC-ն։

Մոմե արձանը վառել են սեպտեմբերի 11-ի երեկոյան՝ Մեյֆեր շրջանում գտնվող Gagosian թանգարանում։

Շվեյցարացի նկարչի աշխատանքը կոչվում է պարզապես «Դաշա» և ցուցադրվում է առաջին անգամ։ Ժուկովան Ֆիշերի մտերիմ ընկերուհին է։ Նրա մոսկովյան թանգարանում բազմիցս ցուցադրվել են շվեյցարացի նկարչի աշխատանքները։

Ուրս Ֆիշերը հայտնի է իր ինստալյացիաներով, որոնք վերաիմաստավորում են ցուցադրության տարածքը։ Ինքնահրկիզվող մոմե արձաններ նա բազմիցս է ստեղծել։

37-ամյա Դարյա Ժուկովան ռուսաստանցի մեծահարուստ բիզնեսմենի դուստր է, դիզայներ, ոճաբան և արվեստի գործերի կոլեկցիոներ։ Եղել է Ռոման Աբրամովիչի նախկին ընկերուհին։ Նրանք երկու ընդհանուր զավակ ունեն։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 61
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Հայաստանում մեկնարկեց լռության օրը
09:00 22 Սեպ 2018
Դիտումներ 74
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 22-ն է
08:00 22 Սեպ 2018
Դիտումներ 59
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ