Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժամանակ». Լևոն Շիրինյան. Պորտալարերը պետք է կտրվեն, Հայաստանը պետք է անպայմանորեն ունենա ԱԱԾ իր համակարգը

10:55 12 Սեպ 2018
Դիտումներ 160
«Ժամանակ». Լևոն Շիրինյան. Պորտալարերը պետք է կտրվեն, Հայաստանը պետք է անպայմանորեն ունենա ԱԱԾ իր համակարգը

«Ժամանակ»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Մենք այսօր սպասում էինք ավելի շատ բացատ­րություն, թե ինչպես է հնա­րավոր այսպիսի հեռախո­սազրույցի գաղտնազերծու­մը, տարածումը: Ի՞նչ է նշանակում սա: Երբ կարող է գաղտնալսվել ԱԱԾ պետի զրույցը, ուրեմն Երկիրը ազ­գային անվտանգության իմաստով խնդիրներ ունի, և հասարակ քաղաքացին այլևս պաշտպանված չէ, և ԱԱԾ պետը չի բացառում, որ հնարավոր է՝ վարչապետին են լսում, պաշտպանության նախարարին են լսում, և այնքան հանգիստ է այս մասին խոսվում, սա ինչի՞ մա­սին է վկայում։

Շատ բան է ասում, որովհետև այն երկիրը, որը քիչ ռե­սուրս ունի, պետք է ունենա գերկատարյալ հատուկ ծառա­յություններ... Ես առաջարկ ու­նեմ, որ ԱԺ-ն ստուգեն, պատ­գամավորներից, ովքեր այլ երկրների հետ կապեր չունեն, հանձնաժողով ստեղծեն և ԱԱԾ պետից պահանջեն՝ ինք­ներդ պարտավոր եք ապահո­վել անվտանգությունը, ինչու է այդպիսի բան եղել, և նա, ուզի-չուզի, պիտի բացատրի, և չնայի որևէ երկրի միջամտու­թյանը: Վարչապետն ասաց, որ միմյանց ներքին գործերին չպետք է միջամտել, և Պուտինը երջանիկ դեմքով նայում էր, այնպես որ՝ սա լավա­գույնս առիթ է այդ վիճակը վերափոխել պետական անվ­տանգության համակարգի լա­վացման և այսպես նաև փոր­ձել կտրել պորտալարերը, դա կլինի ՀՔԾ-ում, թե ԱԱԾ-ում, դա այլ հարց է: Պորտալարերը պետք է կտրվեն, Հայաստանը պետք է անպայմանորեն ունե­նա ԱԱԾ իր համակարգը՝ նույ­նիսկ արտակարգ իրավիճակ­ների գծով, սա առիթ է Ավգյան ախոռները մաքրելու համար:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2267
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2198
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2161
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4303
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2057
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2168
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2343
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2358
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2119
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 479
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ