Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժամանակ». Անցումային արդարադատությունն անհրաժեշտություն է դառնում

10:50 12 Սեպ 2018
Դիտումներ 90
«Ժամանակ». Անցումային արդարադատությունն անհրաժեշտություն է դառնում

Նիկոլ Փաշինյանը միանշա­նակ ճիշտ էր, երբ դատական համակարգի ներկայացուցիչնե­րին հորդորում էր՝ խելքները գլուխները հավաքել: Եթե խելք կա, պետք է արագ հավաքեն ու աշխատեն, եթե չկա, պետք է փասա-փուսեն հավաքեն ու գնան, որ շամպայնի խցանի պես դուրս չթռչեն, որովհետև երկրի առաջընթացը հենց այս­տեղ է արգելափակված և կա­րող է ամեն պահ ավերել բյու­րոկրատական պատը՝ «պատշարների» հետ միասին, եթե այն չլուծվի թավշյա տրամաբանու­թյան մեջ:

ԲԴԽ-ն սնանկության գործե­րով դատավորներ է նշանա­կում, և այդ տեղերի համար, օրինակ, կռիվ են տալիս դատա­վորներ, ովքեր ակտիվորեն սնանկացրել են Էդմոնդ Խուդյանի ընկերությունը: Նոր նշա­նակված դատավորներից մեկի՝ Կատվալյանի աշխատանքը, ավելի շուտ՝ չաշխատանքը ևս տեսել ու տեսնում ենք մինչ օրս... Եվանիմաստ է՝ ավելի լավ սնանկացնողին փոխարինել ավելի վատ սնանկացնող դա­տավորով կամ հակառակը, անունն էլ դնել բարեփոխում:

Սա խաբկանք է տասնյակ տա­րիներ Սահմանադրությունը «սառեցրած» Գագիկ Հարությու­նյանի ոճով, և սաբոտաժ՝ վար­չապետի ներդրումային ծրագրի դեմ:

Հետևաբար, անցումային ար­դարադատությունն անհրաժեշ­տություն է դառնում: Հայաս­տանն անհույս դատավորների վրա հույս դնելու և ներդրումնե­րը հետաձգելու ժամանակ այլևս չունի և պետք է կիրառի անցումային արդարադատու­թյան գործիքները՝ կախված իրավախախտման բնույթից, կարող է լինել մարդու իրա­վունքների խախտումների հա­տուցում՝ անհատական, հավա­քական, նյութական և խորհր­դանշական ձևերով, «ճշմար­տության (կամ փաստահավաք) դատարանների» ստեղծում, համակարգային բարեփոխում­ներ, նաև լյուստրացիա՝ ոչ մի­այն դատաիրավական համա­կարգի, այլ նաև փաստաբանական համայնքի:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կառավարության նիստը. ուղիղ
11:10 ԱՅՍՕՐ
Դիտումներ 43
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 20-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 59
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. սեպտեմբերի 19
19:00 19 Սեպ 2018
Դիտումներ 83
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ