Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Հրապարակ». Արմեն Խաչատրյան. Հանրապետականների պահվածքը Մարտի 1-ի զոհերի փոխհատուցման հարցում բարոյական չէ

10:40 12 Սեպ 2018
Դիտումներ 83
«Հրապարակ». Արմեն Խաչատրյան. Հանրապետականների պահվածքը Մարտի 1-ի զոհերի փոխհատուցման հարցում բարոյական չէ

ՀԱԿ իրավական հարցերի խորհրդա­տու Արմեն Խաչատրյանը Հանրապե­տականի պահվածքն «անբարոյական» է համարում:

- Ինչո՞ւ, լավ չէ՞, որ նման «անակն­կալ» են մատուցել «Ելք»-ին:

- 2014 թվականին ՀԱԿ խմբակցու­թյան կողմից ներկայացվեց օրենքի նա­խագիծ, որը կոչվում էր «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» ՀՀ օրենք: Այն ժամանակ և՛ կառավարությունը, և՛ ԱԺ համապատասխան հանձնաժողովը բացասական եզրա­կացություն տվեցին մեզ: Որպեսզի ԱԺ լիագումար նիստում այդ օրինագիծը չտորպեդահարեն, իսկ ՀԱԿ խմբակ­ցությունն ուներ հնարավորություն այդ օրենքն արտահերթ կարգով մտցնելու լիագումար նիստ, մեր ֆրակցիայի կող­մից հետաձգվեց օրենքի քննարկումը մեկ տարի ժամանակով: Բոլոր այն դեպքերում, երբ խախտվել էր կյանքի իրավունքը, նաև երբ ծանր մարմնա­կան վնասվածքներ էին հասցվել, պե­տությունը փոխհատուցում էր տալիս տուժածին, եթե հանցագործություն կատարած անձը չէր բացահայտվում կամ եթե չէր կարողանում ինքը փոխհատուցել: Այն ժամանակ մեզ առարկեցին, որ այդ օրենքը բյուջեի վրա մեծ բեռ է դնելու: Մյուս կողմից՝ արդեն կուլիսներում, մեզ ասում էին՝ դուք ուզում եք Մարտի 1-ի զոհերի հարցն այս օրենքի միջոցով լուծեք:

Հիմա որ «Ելք»-ի պատգամավորները բերել են կոնկրետ Մարտի 1-ի զոհե­րին փոխհատուցում տալու օրենքի նախագիծ, ստացվում է, որ հանրապե­տական պատգամավորները «կողմ» են «ընդլայնված կոնցեպտին»: Ես լսեցի Գևորգ Կոստանյանին, որն այն ժամա­նակ գլխավոր դատախազ էր, Արփինե Հովհաննիսյանին, որոնք ասում էին՝ ինչո՞ւ միայն Մարտի 1, եթե կա էս տե­սակի օրենք կամ Բռնությամբ կատար­ված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին կոնվենցիա:

- Ի դեպ, ինչո՞ւ Բռնությամբ կա­տարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիային Հայաս­տանը չմիացավ:

- Այդ կոնվենցիային միանալու հարցը հասավ մինչև ԱԺ, նախագծի տեսք ստացավ, բայց այդպես էլ չք­վեարկվեց, ու երբ որ մենք այդ հարցը բարձրացրինք, Սերժ Սարգսյանը հետ կանչեց այդ կոնվենցիան ԱԺ-ից: Հիմա իրենք հարց են բարձրացնում, թե ինչու միայն Մարտի 1, անհրաժեշտ է բոլոր բռնությունների զոհերի հարազատ­ներին փոխհատուցել, պետք է օրենքը դարձնել ամբողջական, որ բոլորին վե­րաբերվի և այլն: Համարում եմ, որ սա ՀՀԿ-ի կողմից բարոյական չէ, որովհետև ընդամենը երկու-երեք տարի առաջ այդ նույն ՀՀԿ-ն ուղղակի տորպեդա­հարեց այդ օրենքի նախագիծը՝ չբերե­լով ոչ մի հիմնավոր փաստարկ: Միակ հիմնավորումը՝ որ դա բյուջեի վրա մեծ բեռ է լինելու։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 61
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Հայաստանում մեկնարկեց լռության օրը
09:00 22 Սեպ 2018
Դիտումներ 74
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 22-ն է
08:00 22 Սեպ 2018
Դիտումներ 59
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ