Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դավիթ Տոնոյան. Մեր զորքերը Սիրիայում մարտական խնդիրներ չեն կատարելու

11:00 12 Սեպ 2018
Դիտումներ 130
Դավիթ Տոնոյան. Մեր զորքերը Սիրիայում մարտական խնդիրներ չեն կատարելու

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հարցը վերջին օրերի ընթացքում շատ է արծարծվում, ցանկանում եմ միանշանակ հայտարարել, որ մենք պլանավորում ենք Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղել պաշտպանության նախարարության մասնագետների խումբ՝ կազմված բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագետներից և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից։

Mediamax.am–ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Բնականաբար, պաշտպանության նախարարության մասնագետները հիմնականում զինվորականներ են, սակայն դա ոչ մի կերպ չի կարելի ներկայացնել որպես մարտական զորախումբ, քանի որ հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղվելու է բացառապես հումանիտար խնդիրներով: Հետևաբար, այն ունենալու է ոչ թե զորախմբի, այլ մասնագետների խմբի կարգավիճակ»,– ընդգծել է Տոնոյանը։

Անդրադառնալով հարցին՝ թե որոնք են գործընթացի իրավական հիմքերը, նախարարը նշել է, որ որպես այդպիսին հանդես են գալիս ՀՀ Սահմանադրությունը, ՄԱԿ-ի և դրա մարմինների կողմից Մերձավոր Արևելքին վերաբերվող բազմաթիվ բանաձևերը ու գործողությունների ծրագրերը, ինչպես նաև ՀՀ և Սիրիայի միջև գոյություն ունեցող փոխգործակցության իրավապայմանագրային պարտավորությունները։

«Սիրիայի Արաբական Հանրապետության լիազորված գերատեսչությունը մեզ ներկայացրել է համապատասխան խնդրանք, որին մենք արձագանքել ենք։ Մենք պլանավորում ենք Սիրիա գործուղել մինչև 100 մասնագետների՝ այս տարվա ընթացքում: Ինչ վերաբերվում է գործուղման ժամկետին, ապա դա հընթացս որոշելու խնդիր է և հստակ ժամկետ սահմանված չէ»,– ասել է նախարար Տոնոյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կոնֆուցիոսի կյանքի դասերը
20:00 16 Նմբ 2018
Դիտումներ 318
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 16
19:15 16 Նմբ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մեկնարկել է Հեռախոսամարաթոն-2018-ը
15:07 16 Նմբ 2018
Դիտումներ 22
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 16
09:30 16 Նմբ 2018
Դիտումներ 240
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 16-ն է
08:00 16 Նմբ 2018
Դիտումներ 50
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ