Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժողովուրդ». Զորքը Արցախից չի՞ բերվել

10:10 12 Սեպ 2018
Դիտումներ 125
«Ժողովուրդ». Զորքը Արցախից չի՞ բերվել

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի Հանրապետու­թյան նախագահի մամուլի խոսնակ Դա­վիթ Բաբայանի հետ:

- Պարոն Բաբայան, վարչապետ Փաշինյանը Ռուսաստանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե Ար­ցախը Հայաստանի մի մաս է պատկերաց­նում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտա­րարությունը։

֊ Կարծում եմ՝ ցանկացած հայ էլ ունի այդ երազանքը: Եվ դա մեզ բոլորիս հա­մար էլ գերնպատակ է: Ուզում ենք և պետք է ձգտենք դրա իրականացմանը: Սա պարզապես ժամանակի խնդիր է: Ե՛վ Արցախում, և՛ Հայաստանում դժվար գտ­նենք մեկին, ով չի ցանկանա դա: Իհարկե նշեմ, որ Հայաստանն ու Արցախը միևնույնն է, միասին են:

- Ինչպե՞ս եք պատկերացնում դրա իրա­կանացումը։

- Եթե ընդունում ենք այն, որ Արցախն ու Հայաստանը միասին մեկ հայրենիք են, ուրեմն մենք արդեն մեծ ձեռքբերում ու­նենք: Հարցի լուծումը, իհարկե, կախված է նաև աշխարհաղաքական տարբեր հո­սանքներից և գլոբալ միտումներից: Մեր միասնականությունը ոչինչ չի կարող խարխլել: Գերնպատակին հասնելու ճա­նապարհը տեսնում եմ երկու պետություն­ների հզորացմամբ և Արցախի հարցի լուծման միջոցով:

- Փաշինյանը ասել է, որ գուցե դարա­բաղյան գործընթացը տեղից չի շարժվում բանակցությունների սխալ ձևաչափի պատճառով: Համամի՞տ եք այդ ձևակերպման հետ:

- Հիշեցնեմ՝ 1994թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի շրջանակներում Արցախը հաստատվել է հակամարտու­թյան կողմ: Սակայն Ադրբեջանի քմահա­ճույքի պատճառով դուրս է մնացել բա­նակցային գոտուց: Պետք է ամեն ինչ անել, որ Արցախը կրկին դառնա բանակ­ցային լիարժեք կողմ:

- Այսօր ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մարտի 1-ի վերա­բերյալ նոր հայտարարություն արեց: Ըստ Խաչատրյանի՝ 2008թ. փետրվարյան իրա­դարձությունների ժամանակ 0038 գաղտ­նի հրամանից հետո, որոշվել է Երևա­նում հավաքել տարբեր զորամիավորում­ներից զինծառայողների: Այդ ընթացքում սահմանում գտնվող զինվորները առանց հերթափոխի են ծառայել, արդյունքում եղել է դիվերսիա, ազդել է բանակի մարտունակության վրա: Խաչատրյանն ասել է, որ ամենախայտառակը նախկին պաշ­տոնյաների կողմից զինվորներին վարձ­կան սարքելն է:

- Ամբողջ ծավալով ասելով՝ նա նկատի ունի Հայաստանի Հանրապետության զին­ված ուժերը: Արցախի հետ դա կապ չունի: Սխալ հասցեով եք տալիս այդ հարցը: Ես չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2268
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2199
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2162
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4305
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2058
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2169
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2344
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2359
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2120
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 480
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ