Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Առավոտ». Չի եղել այդպիսի քաղաքական ուժ, որը կարողանա երկար մարսել «մեր դեմ խաղ չկա»-ն

09:40 12 Սեպ 2018
Դիտումներ 87
«Առավոտ». Չի եղել այդպիսի քաղաքական ուժ, որը կարողանա երկար մարսել «մեր դեմ խաղ չկա»-ն

«Ես չեմ ցանկանում քաղաքականացնել այս ընտրարշավը, բայց թող ոչ ոք չկասկածի, որ մենք կարող ենք այնպիսի քաղաքական հարթություն այն տեղափոխել, որ վստահեցնում եմ՝ որևէ մասնակից քաղաքական ուժ ոչ այդ դուխին կդիմանա, ոչ էլ այդ խելքին: Բայց մենք խնդիր չունենք քաղաքականացնելու այս ընտրությունը»,- երեկ Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարա­րեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք չենք ուզում այս ընտրությունը քաղաքականացնել, որովհետև վթարված վերելակներից, անմխիթար տրանսպոր­տից օգտվում են և՛ հեղափոխականները, և՛ հակահեղափոխականները, որովհետև ինձ համար, ԲՀԿ-ի հա­մար չկա իմ երևանցի, և չկա մյուսի երևանցի: Ամենավտանգավոր և ամենակործանարար բանը «մեր դեմ խաղ չկա» բանաձևն է, որովհետև չկա և չի եղել այդպիսի քաղաքական ուժ, որը կարողանա երկար մարսել «մեր դեմ խաղ չկա»-ն: Եվ ամբողջ ժողովրդի անունից խոսելու բարոյական իրավունք ունի միայն ժողո­վուրդը: Ես, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, կարող եմ և իրավունք ունեմ խոսելու միայն ժողովր­դի մի հատվածի անունից, որը վստահում է ԲՀԿ-ին»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 756
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 789
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 802
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1453
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 820
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 960
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1014
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 779
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ