Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Առավոտ». Նիկոլ Փաշինյանը Սաշիկ Սարգսյանին մի շաբաթ ժամանակ տվեց

09:56 12 Սեպ 2018
Դիտումներ 245
«Առավոտ». Նիկոլ Փաշինյանը Սաշիկ Սարգսյանին մի շաբաթ ժամանակ տվեց

«Ես ոչ Ռոբերտ Քոչարյանն եմ, ոչ Սերժ Սարգսյանը, որ քննիչների թիկունքում թաքնվեմ: Եվ ես հայտարարում եմ՝ մինչև այսօր բոլոր ձերբակալությունների պա­տասխանատվությունը ես վերց­նում եմ ինձ վրա»,- Դավիթաշեն համայնքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ երեկ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը հավաստիաց­րեց՝ «Մարտի 1-ի» գործով «ցն­ցող» ապացույցներ ունեն:

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը բա­նակից «նայոմնիկներ է» հավաքել, այսինքն՝ բանակը սարքել են անձնական «նայոմնիկներ»: Նա ասաց, որ այսօր արդեն ապացուցված է, որ մարտի 1-ին բա­նակը եղել է Երևանում և հրա­մայվել է կրակել շենքերի պատուհանների վրա. «Արտակարգ դրու­թյունը ոչ թե 2008 թ.-ի մարտի 1֊ի լույս 2-ի գիշերն է հայտա­րարվել, այլ 2008-ի փետրվարի 23-ին, և դա ապացուցված է, դրա համար կան անհրաժեշտ փաստեր: Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանի զորքերը հա­նել, բերել է սեփական ժողովրդին օկուպացնելու, և դա ապացուց­ված է: Այս ընթացքում մեր երեխեքին խրամատներում փոխող չի եղել: Նրանք, որ 14 օր պիտի մնային, շատ ավելի երկար են մնացել, և մեր սահմանը եղել է անպաշտպան, երևի Ալիևի հետ պայմանավորվել էր՝ թող մեր ժո­ղովրդին կոտրեն, դու մեզ վրա չհարձակվես: Բա հակառակ դեպքում ո՞ր ուղեղով մարդը զոր­քը կառնի սահմանից կբերի մայ­րաքաղաքի կենտրոն, ո՞վ է նա, եթե ոչ՝ քրեական հանցագործ, եթե ոչ՝ հայրենիքի դաճանան»: 

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պատասխանատու են Հայաստանի իշխանության բռնազավթման համար, նրանք պա­տասխանատու են Հայաստանի թալանի համար, և նրանք պետք է կանգնեն դատարանի աոաջ: Վարչապետը նշեց, որ նշանակե­լով ԱԱԾ պետին և ՀՔԾ պետին այդ պաշտոններին՝ նա միայն մի պայման է դրել նրանց առջև՝ քրեական գործերի քննությունները չպետք է քաղաքականացվեն, դրանք պետք է հիմնված լինեն օրենքի և ապացույցների վրա: Եվ եթե քննչական մարմնի շահերից է որևէ մեկին ձերբակալելն ու կա­լանավորելը, անգամ եթե դա իր ընտանիքի անդամներն են, իրենք պարտավոր են ձերբակալել ու կալանավորել: «Չփորձեք մեզ շանտաժի ենթարկել: Այսօր պայ­ման եմ դնում Ձեր առաջ՝ օր առաջ հավաքեք Ձեր գողացած փողերը և կամավոր վերադարձ­րեք այն ժողովրդին: Այդ ժամա­նակ մենք ժողովրդի հետ կքննար­կենք՝ ներենք Ձեզ, թե չներենք: Հակառակ դեպքում աշխարհում չկա որևէ ուժ, որ Ձեզ կօգնի: Եվ ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանը մի շաբաթվա ըն­թացքում կամավոր հանի հայկա­կան բանկից 30 մլն դոլարը և վերադարձնի պետական բյուջե»,- ասաց նա՝ հավելելով, որ գնալու է մինչև վերջ:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայ­տարարեց, որ Ռոբերտ Քոչարյա­նը ևս մեծ կարողությունների է տիրապետում. Երևանում գտնվող և միլիարդավոր դոլարների արժո­ղությամբ «Կոնգրես» հյուրանոցը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն և դստերը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կոնֆուցիոսի կյանքի դասերը
20:00 16 Նմբ 2018
Դիտումներ 318
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 16
19:15 16 Նմբ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մեկնարկել է Հեռախոսամարաթոն-2018-ը
15:07 16 Նմբ 2018
Դիտումներ 22
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 16
09:30 16 Նմբ 2018
Դիտումներ 240
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 16-ն է
08:00 16 Նմբ 2018
Դիտումներ 50
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ