Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Արտգործնախարար Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին

09:15 12 Սեպ 2018
Դիտումներ 216
Արտգործնախարար Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղելատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, զրույցի ընթացքում անդրադարձ արվեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերին։ Այս առումով ընդգծվեց խորհրդարանական հարթակի դերը միջազգային համագործակցության խթանման գործում:

Նախարար Մնացականյանը ներկայացրեց միջազգային հարթակում Հայաստանի ջանքերը՝ ուղղված ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաև դրանց ժխտման դեմ պայքարին: Նա կարևորեց ԵԱՀԿ ԽՎ կողմից ցեղասպանությունների հիշատակման և կրթության վերաբերյալ հանձնառությունների իրականացումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին և առաջնահերթություններին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց կարգավորման գործընթացն այլ հարթակներ, այդ թվում՝ խոհրդարանական, տեղափոխելու փորձերի բացառման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ միջազգային միջնորդության մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 758
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ

Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 791
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 804
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 1456
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 822
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 962
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 1015
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 780
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ