Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

AP. ԵՄ-ն դատապարտել է Եգիպտոսում 75 դատապարտյալների մահվան դատավճիռները

10:35 12 Սեպ 2018
Դիտումներ 120
AP. ԵՄ-ն դատապարտել է Եգիպտոսում 75 դատապարտյալների մահվան դատավճիռները

Եվրամիությունը դատապարտել է Եգիպտոսում 75 դատապարտյալների մահվան դատավճիռները` հայտարարելով, որ «լուրջ կասկածներ» կան, թե արդյոք արդար դատաքննությունն ապահովվել է, հաղորդում է Associated Press-ը:

Եվրամիության դիվանագիտական ծառայության մամուլի քարտուղարը վերահաստատել է «ցանկացած հանգամանքներում մահապատժից հրաժարվելու անհրաժեշտությունը»: «Այս զանգվածային դատավարության հանգամանքները լուրջ կասկածներ են առաջացրել պատշաճ իրավական գործընթացի պահպանման և մասնավորապես, մեղադրյալների արդար դատաքննության իրավունքների ապահովման վերաբերյալ», - ասված է հայտարարության մեջ:

Մոտ 739 մեղադրյալներին միաժամանակ են դատել, նրանց մեծ մասը մեղադրվում էր ոստիկանների սպանության և գույքի ոչնչացման մեջ: Գրեթե 350-ը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել, իսկ 47-ը՝ ցմահ ազատազրկման:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Վանո Սիրադեղյան. «Ազգին չկպչենք»
21:00 13 Նմբ 2018
Դիտումներ 972
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանոյի նամակը Վազգենին
20:00 13 Նմբ 2018
Դիտումներ 293
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 13
19:15 13 Նմբ 2018
Դիտումներ 28
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
«ՀԺ»․ Միաձայն
09:48 13 Նմբ 2018
Դիտումներ 16
Պատմության այս օրը. նոյեմբերի 13
09:30 13 Նմբ 2018
Դիտումներ 165
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 13-ն է
08:00 13 Նմբ 2018
Դիտումներ 32
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ