Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ՄԱՄՈՒԼ

DW. Հունգարիայի վարչապետը խիստ կշտամբանքներ է հնչեցրել Եվրախորհրդարանի հասցեին

10:05 12 Սեպ 2018
Դիտումներ 98
DW. Հունգարիայի վարչապետը խիստ կշտամբանքներ է հնչեցրել Եվրախորհրդարանի հասցեին

Հունգարիայի վարչապետը խիստ կշտամբանքներ է հնչեցրել Եվրախորհրդարանի հասցեին, ասելով, որ Բուդապեշտի գործողությունների քննադատությունը, ինչի մասին նշվում է Եվրահանձնաժողովի քաղաքացիական ազատությունների հարցերով կոմիտեի զեկույցում, վնասում է իր երկրի պատիվը: Եվրոպան ցանկանում է մեղադրել սեփական սահմանների պաշտպաններին, ասել է Վիկտոր Օրբանը` Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատվիրակների առջև, հաղորդում է Deutsche Welle-ը։

«Հունգարիան կշարունակի պաշտպանել իր սահմանները, կանգնեցնել անօրինական միգրանտներին և պաշտպանել իր իրավունքները, անհրաժեշտության դեպքում նաև ձեզանից», - ասել է վարչապետը:

Օրբանի կոշտ ելույթի պատճառը չորեքշաբթի Եվրախորհրդարանում նախատեսված ԵՀ-ի քաղաքացիական ազատությունների հարցերով կոմիտեի զեկույցի քվերակությունն է: Նրա հեղինակը՝ «կանաչների» խմբակցությունից պատգամավոր Ջուդիտ Սարգենտինին Բուդապեշտին մեղադրել է միգրացիայի ոլորտում եվրոպական քաղաքականությանը չհետևելու մեջ, փոքրամասնությունների իրավունքների խախտման, ժողովրդավարությանը, իրավական պետության նորմերին և հիմնարար իրավունքների սպառնալիքների համար:

Հունգարական կառավարության դեմ առարկություններով հանդես են եկել նաև Եվրախորհրդարանի մի շարք այլ կոմիտեներ և Եվրահանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանս Թիմերմանսը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանո Սիրադեղյան. «Ազգին չկպչենք»
21:00 13 Նմբ 2018
Դիտումներ 1008
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանոյի նամակը Վազգենին
20:00 13 Նմբ 2018
Դիտումներ 294
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 13
19:15 13 Նմբ 2018
Դիտումներ 29
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ