Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժամանակ». Ինչու է Արմեն Աշոտյանը այդքան սարսափում «կոռուպցիա» բառից

08:25 12 Սեպ 2018
Դիտումներ 70
«Ժամանակ». Ինչու է Արմեն Աշոտյանը այդքան սարսափում «կոռուպցիա» բառից

Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին կրթության նախկին նախարար, այժմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասում էր, որ վարչապետ Փաշինյանը ծածանում է կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակը և ինչ հարցադրում անում են, պատասխանում է, թե կոռուպցիայի դեմ են պայքարում:

Ինչու է Աշոտյանը այդքան սարսափում «կոռուպցիա» բառից և կոռուպցիայի դեմ պայքարից: Որովհետև ամբողջովին խրված է եղել կոռուպցիայի մեջ և շարունակում է մնալ, անգամ նոր իշխանության պարագայում:

Միայն մի շատ աննշան օրինակ. Աշոտյանը ԳԿՆ եղած տարիներից ցայսօր շարունակում է մնալ Բժշկական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ: Իսկ նրա եղբայրը շարունակում է աշխատեցնել Բժշկական համալսարանի չորս սննդի օբյեկտները՝ երկու բուֆետները, սրճարանը և ճաշարանը: Մի՞թե սա կոռուպցիայի դասական օրինակ չէ, երբ մարդն իր դիրքն ու պաշտոնը օգտագործում է իր և իր շրջապատի համար եկամուտ ապահովելու համար: Թե՞ ինչ-որ մեկը մտածում է, որ Աշոտյանը ոչ մի կապ չունի այդ սննդի օբյեկտները իր եղբոր տնօրինմանը հանձնելու հետ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կոնֆուցիոսի կյանքի դասերը
20:00 16 Նմբ 2018
Դիտումներ 318
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 16
19:15 16 Նմբ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մեկնարկել է Հեռախոսամարաթոն-2018-ը
15:07 16 Նմբ 2018
Դիտումներ 22
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 16
09:30 16 Նմբ 2018
Դիտումներ 240
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 16-ն է
08:00 16 Նմբ 2018
Դիտումներ 50
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ