Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

РГ. Մոսկվան և Թեհրանն աշխատում են ԱՄՆ-ի պատժամիջոցներից պաշտպանության համալիր ստեղծելու ուղղությամբ

09:05 12 Սեպ 2018
Դիտումներ 76
РГ. Մոսկվան և Թեհրանն աշխատում են ԱՄՆ-ի պատժամիջոցներից պաշտպանության համալիր ստեղծելու ուղղությամբ

ՌԴ ԱԳՆ-ն մտադիր է Իրանի, Չինաստանի և այլ պետությունների հետ համատեղ ԱՄՆ պատժամիջոցների դեմ «էշելոնային պաշտպանություն» ստեղծել: Այս մասին Российская газета-յին տված հարցազրույցում հայտարարել է փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Ռյաբկովը պատմել է Թեհրան այցի մասին, որի ժամանակ հանդիպել է Իրանի փոխարտգործանախարար Աբաս Արաքչիի հետ:

«Իրանի բանակցային թիմի հետ դեռ ԳՀՀԾ-ի վերաբերյալ բանակցությունների ժամանակներից լավ հարաբերություններ են ձևավորվել և մենք փորձում ենք դրանք պահպանել»,- նշել է նա:

Նրա խոսքով, Մոսկվան և Թեհրանն աշխատում են ԱՄՆ-ի պատժամիջոցներից պաշտպանության համալիր ստեղծելու ուղղությամբ: «Մենք, Իրանի հետ միասին, կշարունակենք առաջիկա օրերին, բառացիորեն վաղվանից սկսած, եվրոպացիների հետ ինտենսիվ աշխատել, կշարունակենք մեր ջանքերը Չինաստանի և այլ պետությունների հետ շփման գործում, որպեսզի ամերիկյան պատժամիջոցների դեմ «էշելոնային պաշտպանություն» կառուցենք, ԳՀՀԾ-ն ձախողելու ԱՄՆ-ի փորձերի՝ ի շահ սեփական աշխարհաքաղաքական մոտիվների և պատկերացումներին այն մասին, թե ինչն է այս աշխարհում ճիշտ և ինչն է սխալ»,- ասել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 61
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Հայաստանում մեկնարկեց լռության օրը
09:00 22 Սեպ 2018
Դիտումներ 74
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 22-ն է
08:00 22 Սեպ 2018
Դիտումներ 59
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ