AP. Թուրքերը հրաժարվել են մասնակցել Եվրոպայի մարդու իրավունքների խոշորագույն համաժողովին

Թուրքիայի կառավարությունը հրաժարվել է մասնակցել Եվրոպայի մարդու իրավունքների խոշորագույն համաժողովին, հաղորդում է Associated Press-ը:
ԱՄՆ-ի Հելսինկյան կոմիտեն Twitter-ում գրել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը բոյկոտում է համաժողովը, քանի որ այն պնդում է ՀԿ-ներին վետո դնելու իրավունքի մասին, որոնք ցանկանում են մասնակցել համաժողովին»:
Ամենամյա երկշաբաթյա համաժողովը մեկնարկել է նախօրեին Վարշավայում և նվիրված է ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին:
Համաժողովն առանձնահատուկ է նրանով, որ թույլ է տալիս քաղաքացիական հասարակության խմբերին, որքան էլ փոքր նրանք լինեն, կառավարություններին հավասար մասնակցել:
Թուրքական պատվիրակությունը համաժողովը լքել էր անցյալ տարի, քանի որ չէր կարողացել արգելափակել իր համոզմամբ քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապված խմբերի մասնակցությունը, որին Անկարան մեղադրում է անցյալ տարվա հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Սակայն թուրքերի հայտարարությունը անհիմն են համարել: