Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ / ՏԵԽՆԻԿԱ

Ֆրանկլինի արշավախմբի կործանման պատճառը արճիճը չի եղել

23:15 21 Հոկ 2018
Դիտումներ 240
Ֆրանկլինի արշավախմբի կործանման պատճառը արճիճը չի եղել

Ջոն Ֆրանկլինի բևեռային արշավախմբի անհետացման հանդեպ հետաքրքրությունը ակտիվացել է հատկապես Դեն Սիմոնսի «Տեռոր» վեպի հիման վրա նկարահանված համանուն սերիալից հետո։ Բազմաթիվ մարդկանց մոտ «Տեռոր» և «Էրեբուս» նավերի կորստյան հետ կապված հարցեր են առաջացել, որոնց փորձել են պատասխանել գիտնականները, հաղորդում է planet-today-ը։

Կանադայի Մաքմաստերի համալսարանի գիտնականները ենթադրում են, որ արշավախմբի կործանման արճիճով թունավորման վարկածը չի համապատասխանում իրականությանը։

«Մենք ուսումնասիրել են նավի բժշկի մազի բաղադրությունն ու համապատասխան եզրակացություններ ենք արել։ Այո, այդ մարդու օրգանիզմում արճիճ իսկապես շատ է եղել, բայց ոչ այն աստիճան, որի դեպքում կարելի կլիներ խոսել մահացու թունավորման մասին», - նշում է մարդաբան Լորի Դ՛Օրտենսիոն։

Օրտենսոիոյի խոսքերով՝ այդ ժամանակներում արճիճ հավաքվում էր ինդուստրիալ զարգացած Բրիտանիայի ցանկացած մարդու օրգանիզմում, այնպես որ՝ Ֆրանկլինի արշավախմբի կործանման «արճիճի տարբերակը» հիմնավորված չէ։

Առավել հավանական է այն վարկածը, համաձայն որի՝ արշավախմբի անդամները մահացել են սովից։ Այս տարբերակի օգտին են վկայում նաև էսկիմոսներից ստացված վկայությունները։

Նշենք, որ 1845 թվականին երկու անգլիական նավերը դուրս են եկել անգլիական նավահանգստից ու ուղղություն վերցրել Արկտիկա։ Օգոստոսին դրանք հասել են Կանադայի ափերին ու անհետացել։ Նավերից մեկի մնացորդները հայտնաբերվել է 2014 թվականին, իսկ մյուսինը՝ երկու տարի անց։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանո Սիրադեղյան. «Ազգին չկպչենք»
21:00 13 Նմբ 2018
Դիտումներ 1008
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանոյի նամակը Վազգենին
20:00 13 Նմբ 2018
Դիտումներ 294
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 13
19:15 13 Նմբ 2018
Դիտումներ 29
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ