Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Մանվելն ինձ կապել է մեքենայից ու Երկրապահի հայաթով պտտել». Գեներալի «զոհը» բացահայտում է

11:00 11 Սեպ 2018
Դիտումներ 1260
«Մանվելն ինձ կապել է մեքենայից ու Երկրապահի հայաթով պտտել». Գեներալի «զոհը» բացահայտում է

«Սևան» քրեակատարողական հիմնարկում 8 տարի պատիժը կրող` 10 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը տարիներ շարունակ պայքարում է արդարադատությունը վերականգնելու համար:

Վերջերս միայն պարզ դարձավ, որ Աշոտ Իսախանյանն այն նույն ազատամարտիկն է, ում ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը շղթայակապ խոշտանգել է:

ScanNews.am-ին ուղղված նամակում Իսախանյանը գրել է. «22 օր ժնջիլը վզիս էր գցել ու տանջում էր: Ոտքերս կապել են պարանով ու կապել իրա մեքենայից: Երկրապահի հայաթով պտտվել է: Հետո զգաց, որ կարամ մեռնեմ կանգնեց: Ամբողջ մեջքս արյան մեջ կորած էր: Մանվելը պատրաստ էր ինձ սպանել, բայց մտածեց երևի, որ ավելի լավ է նստեմ: ԵԿՄ-ի անդամ էի այդ ժամանակ և պայմանավորվել էինք ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար գումարներ հավաքել: Մանվելն ասել էր, որ ես կվճարվեմ աշխատանքիս համար: Ուժն իրա ձեռքն էր ու ես դարձա «մեղավոր»»,- գրել է Աշոտ Իսախանյանը:

Նշենք, որ Աշոտ Իսախանյանը 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի և Հայաստանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Սկզբում Ժիրայր Սեֆիլյանի, հետո՝ Սամվել Բաբայանի հրամանատարության ներքո մասնակցել է Շուշիի, Լաչինի, Քարվաճառի ազատագրական մարտերին։ 1992 թվականից Սամվել Բաբայանի հրամանով մարտերին մասնակցել է Մարտակերտի շրջանում ազատագրական պայքարին։ Նրա և մարտական ընկերների ջանքերով է անառիկ մնացել Տավուշի մարզի սահմանը։ Պատերազմի տարիներին հակառակորդի գնդակից մի քանի անգամ վիրավորվել է, ինչի հետևանքները մինչ օրս հիվանդության տեսքով հետապնդում է ազատամարտիկին։ Ազատամարտիկը 2-րդ կարգի հաշմանդամություն ունի՝ քայլում է ձեռնափայտով: Նա նաև տեսողության հետ կապված խնդիր ունի:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանը հունիսի 6-ին «Սևան» ՔԿՀ-ում արտագնա դատական նիստի ժամանակ մերժել է դատապարտյալ 42-ամյա Աշոտ Իսախանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման հարցով դիմումը։ Սեպտեմբերի 4-ին Վերաքննիչ դատարանը նույնպես մերժեց Աշոտ Իսախանյանի վաղակետ ազատման հայցը:

Իսախանյանի հարազատների փոխանցմամբ` նա հիասթափված է, քանի որ իր պաշտպանած հայրենիքում անպաշտպան է:
Աշոտ Իսախանյանը նամակ է հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ընդգծել է.

«Պարոն Վարչապետ ջան, վերջերս շատ է արծարծվում պայմանական վաղաժամկետ ազատման հարցը: Այդ քննարկումների ընթացքում չի հիշատակվել մի կարևոր գործոն, որը թույլ կտա կտրուկ վերջ դնել դատավորների կամայականությանը։ Խոսքը գնում է ՀՀ Քր.Օր-ի 76 հոդվածի մասին, որտեղ թվարկված են այն չափանիշները, որոնցով պետք է ուղևորվի դատարանն՝ ամբաստանյալի վարքագիծը և նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականության աստիճանը գնահատելիս։ Այդ չափանիշները թվարկված են՝ ընդամենը 15 չափանիշ, սակայն նշված չէ, թե դատապարտյալի՝ որքան չափանիշներին բավարարելու դեպքում դատարանը պետք է դրական որոշում կայացնի։ Դրանով իսկ օրենսդիրը դատավորներին հնարավորություն է ընդձեռել կամայական որոշումներ կայացնել, որն իր հերթին հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի առաջացմանը։

Մինչդեռ զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ առավել արդյունավետ են գործում այն տարբերակները, երբ վերջնական որոշում կայացնող մարմնի (մեր դեպքում՝ դատարանի) գործառույթը սահմանափակվում է փաստերը ստուգելով և հստակ ձևակերպված չափանիշները մեխանիկորեն կիրառելով։ Ուստի՝ նպատակահարմար չէր լինի արդյոք մեր օրենսդրությունում (ՀՀ Քր.Օր-ի 76 հոդվածում) համապատասխան փոփոխություններ մտցնելը՝ հստակ քանակական չափորոշիչ սահմանելով: Կարծում եմ այս դեպքում, կոռուպցիոն ռիսկերը կտրուկ կնվազեն և արդարության հաստատման աջակիցը կդառնաք»:

Լուսին Ղազարյան

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 61
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Հայաստանում մեկնարկեց լռության օրը
09:00 22 Սեպ 2018
Դիտումներ 74
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 22-ն է
08:00 22 Սեպ 2018
Դիտումներ 59
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ